Укладка ламината на пол. Быстрая укладка ламината своими руками видео. Укладка ламината по диагонали. Пробковое покрытие для пола. Качественная укладка пробкового пола. Пробковый пол плюсы и минусы. Смеси для выравнивания пола. Быстрое выравнивание бетонного пола. Выравнивание пола стоимость. Самоделки для дома. Лучшие самоделки для дома своими руками. Полезные самоделки для дома. Как обустроить кухню. Как обустроить маленькую кухню быстро. Как обустроить кухню фото. Как открыть свой магазин. Хочу открыть магазин с большим капиталом. Сколько стоит открыть магазин. Диван своими руками. Как сделать диван своими руками для дома. Диван своими руками чертежи. Дизайн маленькой кухни. Красивый дизайн интерьера кухни фото. Малогабаритные кухни дизайн.

fbyoutube

Բարի գալուստ
ՀԵՔԻԱԹ

Եվա Մխիթարյան «Ամանորի գիշերը»

Լինում են, չեն լինում քույր ու եղբայր:  Քրոջ անունը Լիլիթ էր, իսկ եղբոր անունը` Ռուբեն:  Երկուսն էլ գնում էին դպրոց:  Լիլիթը վեց տարեկան էր, իսկ Ռուբենը` հինգ տարեկան:  Լիլիթն ու Ռուբենը շատ էին սիրում ընթերցել զարմանահրաշ հեքիաթներ, և հավատում էին, որ հրաշքները կատարվում են ոչ միայն հեքիաթներում, այլև իրական կյանքում:

Մոտենում էր ամանորը:  Երեխաները Ձմեռ Պապիկին արդեն նամակ էին գրել:  Լիլիթը Ձմեռ Պապիկից խնդրել էր լիքը տիկնիկներ և նկարչական ալբոմներ, իսկ Ռուբենը խնդրել էր <<Թոմ Սոյերի արկածները>> գիրքը:  Ամբողջ տարվա ընթացքում Լիլիթն ու Ռուբենը փորձել էին չբարկացնել մայրիկին, տատիկին ու պապիկին, որպեսզի Ձմեռ Պապիկն անպայման բերեր իրենց նվերները:  Երեխաները այդ Ամանորին մեծ անհամբերությամբ էին սպասում ոչ միայն Ձմեռ Պապիկի համար, այլև իրենց հայրիկին  տեսնելու համար:  Բանն այն է, որ Լիլիթի ու Ռուբենի հայրիկը գտնվում էր օտար երկրում և գալու էր միայն Ամանորի գիշերը:  Ամանորի նախօրեն էր:  Դրսում ցուրտ էր, բուք ու բորան:  Երկու օր էր, ինչ անդադար ձյուն էր տեղում:  Լիլիթի ու Ռուբենի մայրիկը շատ անհանգիստ էր ու տխուր:  Լիլիթը մոտեցավ մայրիկին և հարցրեց, թե ինչ է պատահել:  Մայրիկն ասաց, որ տխուր է, քանի որ դրսում բուք ու բորան է, իսկ հայրիկը ճանապարհին է:  Լիլիթն ասաց.

- Մայրի'կ, մի' տխրիր, հայրիկն ամպայման անվնաս տուն կվերադառնա:

- Անուշի'կս, վախենամ, թե ոչ հայրիկը գա, ոչ Ձմեռ Պապը:

- Ի՞նչ ես ասում, մայրի'կ, չէ՞ որ վաղը Ամանորն է, իսկ Ամանորի գիշերը միշտ հրաշքներ են կատարվում:

Լիլիթը վազեց իր սենյակ և Աստծուն խնդրեց, որ իր հայրիկը Ամանորի գիշերն անպայման տանը լինի:  Այդ գիշեր Ռուբենը Աստծուն  խնդրեց, որ Ձմեռ Պապիկը նույնպես իր նվերներով գա:

Հաջորդ օր հայրիկից լուր չկար:  Մայրիկը  արտասվում էր, իսկ երեխաները հույսը չէին կորցնում:

Հայրիկը  այդպես էլ չվերադարձավ:  Ամանորին բոլորը սեղանի շուրջ  նստեցին առանց հայրիկի, իսկ քնելու ժամանակ Լիլիթն ու Ռուբենը իրենց  բարձերի տակ ոչինչ չգտան:

Գիշերվա կեսին աղմուկ լսվեց:  Երեխաները դուրս թռան անկողնուց և վազեցին ներքև, Լիլիթը` խոհանոց, իսկ Ռուբենը`հյուրասենյակ, քանի որ համոզված էր, որ աղմուկի պատճառն անշուշտ Ձմեռ Պապիկն էր լինելու:  Այդպես էլ կար:  Ռուբենը տոնածառի տակ գտավ այն ամեն, ինչ իրենք խնդրել էին Ձմեռ Պապից:  Նա ուրախ-ուրախ վազեց խոհանոց, որ Լիլիթին հայտնի հրաշքը և հանդիպեց մեկ ուրիշ հրաշքի. խոհանոցում Լիլիթն էր... հայրիկի գրկին:

Եվա Մխիթարյան, 8 տարեկան

Comments: