fbyoutube

Կարելի՞ է, արդյոք, կեսարյան հատումից հետո մարզանք անել

Կարելի՞ է,  արդյոք, կեսարյան հատումից հետո մարզել որովայնը: Շատ կանայք են հետաքրքրված հարցով, թե ինչպես կարելի է ազատվել հետծննդաբերական փորից, հատկապես եթե ծնունդն ընդունվել է կեսարյան հատումով: Հարցին անդրադարձել է Ռուսաստանի «Մեդսի» կլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ Իրինա Ֆեդյունինան:

Ըստ նրա՝  կեսարյան հատումը որովայնային վիրահատություն է, և չնայած կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներին, դեռեւս չսպիացած վերքը պահանջում է հետվիրահատական վերականգնում: Ու քանի դեռ վերքը թարմ է, ոչ շուտ, քան 3 ամիս խորհուրդ չի տրվում կատարել որովայնի վարժություններ: Բժշկուհին զգուշացնում է՝ ֆիզիկական վաղ վարժությունները կարող են առաջացնել որովայնային ճնշում, ինչը չի կարող անհետեւանք մնալ: Նա խորհուրդ է տալիս սկզբնական շրջանում քնել փորի վրա, որովայնի մկանները ձգելու համար կրել հատուկ գոտիներ:

Ըստ մասնագետի՝ կան մի շարք վարժություններ, որոնք շատ արդյունավետ են,  սակայն պետք է կիրառել միայն բժշկի ցուցումով.

  • ոտքերին դնել ինչ-որ ծանրություն և առանց մարմինը շարժելու բարձրացնել-իջեցնել նստած վիճակակում
  • պառկել հատակին, ծալել ծնկները եւ մարմնով աջ ու ձախ խաչաձեւ թեքումներ անել
  • կանգնել թաթերի վրա՝ ծնկները ծալելով  90 աստիճան:

Իհարկե, շատ կարևոր է նաև ճիշտ սնունդը, մաքուր օդը, զբոսանքը և  դրական էմոցիաները:

Comments: