fbyoutube

Հղիության ժամանակ ալկոհոլի օգտագործումը խախտում է ապագա երեխայի քունը

Նյու Յորքի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ հասուն տարիքում քնի որակը կախված է նրանից, թե մայրը հղիության ժամանակ ալկոհոլ օգտագործե՞լ է, թե՞ ոչ: Ալկոհոլի ընդամենը մեկ չարաշահումը բավական է, որ խանգարվի ապագա երեխայի քունը: Մասնավորապես, նա խնդիր կունենա խոր քնի հարցում, հայտնում է The Daily Mail-ը:

Մասնագետները փորձեր են կատարել մկների վրա: Ծնվելուց հետո առաջին շաբաթվա մեջ նրանց ներարկել են մաքուր սպիրտի չափաքանակ: Դա նույնն է, եթե մայրը հղիության վերջին 3 ամսում օգտագործած լինի ալկոհոլ: Պարզվել է, որ դա խախտել է նրանց խոր քնի փուլը, ինչը հասուն տարիքում կարճ է եղել:

Բացի դրանից՝ մկները հաճախ եղել են հիպերակտիվ, հիշողության հետ խնդիրներ են ունեցել:

Comments: