Ремонт ноутбука своими руками. Быстрый и гарантийный ремонт ноутбуков. Срочный ремонт ноутбуков. Ремонт компьютеров на дому. Быстрый ремонт компьютеров своими руками. Настройка и ремонт компьютеров. Java уроки для начинающих. Лучшие java уроки. Учим язык Java с нуля. Обзор смартфонов samsung. Качественный обзор смартфонов samsung galaxy. Обзор смартфона samsung galaxy s4. Фото картинки приколы. Самые новые картинки приколы. Лучшие приколы картинки. Скачать аддоны для wow. Самые новые аддоны для wow скачать. Скачать аддоны для wow быстро и без реги. Видео уроки python. Лучшие python уроки. Учим язык python с нуля. Скачать шаблоны для Joomla. Самые новые joomla шаблоны. Бесплатные шаблоны для Joomla.

fbyoutube

Բարի գալուստ
ՀԵՔԻԱԹ

Գլխավոր | Նորություններ | Երաժշտական նոր գործիքներ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական կրթօջախներին

Երաժշտական նոր գործիքներ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական կրթօջախներին

Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցները, ինչպես նաև «Երևան» փողային նվագախումբն ու Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան համալրվել են երաժշտական նոր գործիքներով: Մշակութային կրթօջախներում իրականացված նորոգման աշխատնքներից հետո համայնքային ենթակայության երաժշտական ու արվեստի դպրոցների՝ նոր գործիքներով համալրման աննախադեպ ծրագիրը, քաղաքապետի խոստմանը համաձայն, իր շարունակությունն ունեցավ նաև 2017-ին: Մայրաքաղաքի երաժշտական կրթօջախներին հանձնվել է փողային, լարային և հարվածային 176 նոր գործիք, այդ թվում` ազգային նվագարաններ:

Քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված գործիքների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Շնորհավորելով սաներին և մանկավարժական համակազմերին՝ քաղաքապետը հատկանշել է, որ մշակույթի ոլորտի խնդրիները քաղաքապետարանի մշտական ուշադրության տակ են:

«Այսօր մշակութային հաստատություններում կրթվող նոր սերնդի համար մեր պարտքն է ապահովել անհրաժեշտ պայմաններ: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերջին տարիների ընթացքում նորոգվեցին մայրաքաղաքի երաժշտական ու արվեստի դպրոցները, ինչպես նաև մշակութային մյուս կրթօջախները: Ծրագիր, որին, ի դեպ, շատերը թերահավատորեն էին վերաբերում: Մեր հաջորդ քայլը երաժշտական նոր գործիքների տրամադրումն էր: Այս ուղղությամբ նախորդ տարի տրված աշխատանքների մեկնարկը, ինչպես և խոստացել էինք, ունեցավ իր շարունակականությունը: Վստահ եմ, որ մայրաքաղաքի երաժշտական կրթօջախներում սովորող մեր սաների համար երաժշտական գործիքների թարմացումը նոր լիցք է տալու, որպեսզի միջազգային տարբեր հարթակներում բարձր պահեք Երևանի պատիվը: Սիրելի՛ մանկավարժներ ու սաներ, վստահեցնում եմ ձեզ, որ այս ծրագիրը լինելու է շարունակական», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Միջոցառմանը ներկա ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանն իր հերթին հատկանշելով գործիքների ձեռքբերման ծրագրի կարևորությունն ու բացառիկությունը՝ հավելել է, որ ոլորտում իրականացված բարեփոխումների շնորհիվ վերջին տարիներին մայրաքաղաքի մշակութային զարկերակին հաղորդվել է նոր ռիթմ:

Երաժտական և արվեստի դպրոցների տնօրեններն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնելով մշակութային օջախների նկատմամբ ցուցաբերվող մշտական հոգածության և հետևողականության համար՝ նկատել են, որ հարմարավետ պայմաններ և երաժշտական նոր գործիքներ ունենալը տասնամյակներ շարունակ սպասված ծրագիր է եղել: Հիշեցնենք, որ 2016թ. երաժշտական դպրոցներին հանձնվել էր 153 երաժշտական գործիք:

Միջոցառման շրջանակում երաժշտական կատարումներով հանդես են եկել և ներկաներին ողջունել երաժշտական կրթօջախների սաները:

Comments: