fbyoutube

Ռիթմիկ զվարճանք

Երեխայի հետ միասին նստեք հատակին և տվեք նրան փայտե գդալ կամ փայտի կտոր: Փորձեք ռիթմով տկտկացնել: Օրինակ՝ երկու հարված և դադար: Երբ թակում եք, հաշվեք. “Մեկ, երկու…”: Եթե երեխան չի կարողանում կատարել առաջադրանքը, ապա բռնեք նրա ձեռքը և օգնեք, որ հարվածի հատակին և միասին հաշվեք:

Երգեք ձեր սիրելի երգը և փայտիկով տկտկացրեք հատակը: Օգնեք, որ երեխան զգա ռիթմը: Երբ նա արդեն կարողանա հարվածել փայտիկներով, տվեք մեկ այլ առաջադրանք.

-հարվածել արագ

-հարվածել դանդաղ

-հարվածել բարձր

-հարվածել ցածր

Comments: