fbyoutube

Տասը փոքրիկ մատիկ

Խաղի միջոցով ծանոթացրեք մարմնի մասերի հետ: Պատմեք նրան մատիկների, աչիկների, քթիկի, դնչիկի, բերանիկի, թուշիկների և փորիկի մասին: Այնուհետև արտասանեք այսպիսի ոտանավոր, որն առնչվում է մարմնի նշված մասերին:
Սրանք աչուկներ են՝ տեսնելու համար,
Սրանք ոտիկներ են՝ թռվռալու համար,
Սրանք ականջներ են՝ լսելու համար,
Սա բերանիկ է՝ ուտելու համար,
Սրանք թաթիկներ են՝ բռնելու,
Եվ մայրիկին գրկելու համար: 
Այս ոտանավորն ասեք փափուկ խաղալիքի վրա ցույց տալով:


 

Comments: