fbyoutube

Լողո՞ւմ է, թե՞ սուզվում

Վերցրեք մի քանի առարկա, որոնք և՛ լողացող են և՛ սուզվող: Օրինակ՝ սպունգ, օճառ կամ ջրով լցված շշեր, պլաստմասե խաղալիքներ: 
Դույլի մեջ ջուր լցրեք և այդ առարկաները հերթով մտցրեք ջուրը: Համապատասխան իրողությանը, հարցրեք՝ «Այս առարկան «լողո՞ւմ է», թե՞ «սուզվում»: Փորձարկեք բոլոր առարկաները և խաղը սկսեք նորից: Սակայն այս անգամ, մինչ առարկան ջուրը կմտցնեք, հարցրեք երեխային. «Ի՞նչ ես կարծում, այս առարկան կլողա՞, թե՞ կսուզվի»: 
Շատ շուտով Ձեր երեխան կարող է ինքնուրույն կողմնորոշվել, թե որոնք են լողացող առարկանը:


 

Comments: