fbyoutube

Տարբեր ձայներով

Խոսքի զարգացման համար լավ միջոց է տարբեր ձայներով երգն ու զրույցը: Երեխայի հետ երգեք շատ հասարակ մի երգ: Սկզբում երգեք սովորական ձայնով, հետո փոխեք ձայնը, աշխատեք, որ փոքրիկն էլ ցանկանա կրկնել:

Փորձեք տարբեր ձայներ.

-բարձր

-ցածր

-կամաց

-խլացրած (քթանցքերը սեղմել երգի ժամանակ):

Այս տիպի խաղը կօգնի երեխային կողմնորոշվել խոսքի դրսևորման տարբեր ձևերում:

Comments: