fbyoutube

Տոմսակ կովիկի վրա ճանապարհորդելու համար

Գունավոր թղթերից կտրեք ուղղանկյուն տոմսեր: Թուղթը պիտի ամուր լինի: Այս խաղի համար հարմար է օգտագործել հաստ ստվարաթուղթը: 
Հարցրեք երեխային, չի՞ ուզում արդյոք զբոսնել կովիկի վրա նստած: Խնդրեք նրանից կապույտ տոմսակ: Երբ կստանաք տվայլ տոմսակը (օգնեք երեխային գույների ընտրության ժամանակ), նստեցրեք նրան Ձեր ծնկներին, վեր ու վար ճոճեք: Այդ ընթաքում կովիկի նման “Մու-ու, մու- ու” կանչեք: 
Շարունակեք այս ռիթմով: Խնդրեք այս կամ այն գույնի տոմսակը և արտաբերեք տարբեր կենդանիների ձայներ: Փոքրիկի հետ սահմանափակվեք 2-3 գույնով, իսկ ավելի մեծ երեխայի հետ օգտագործեք ավելի շատ գույնի տոմսեր և տվեք ավելի շատ կենդանիների անուններ:

 

Comments: