fbyoutube

Խաղեր 4-6 տարեկան երեխաների համար՝ Խոսենք հակառակ

Այս խաղի միջոցով երեխաները կսովորեն արագ գուշակել բառերի հակադարձ իմաստները: Երեխային առաջարկեք խաղալ. "Ես կասեմ բառը, իսկ դու ասա այդ բառի հականիշը: Օրինակ՝ ես ասում եմ "մեծ", դու ասա հակառակը՝ "փոքր": 
Կարող եք առաջարկել հետևյալ զույգ բառերը՝ մեծ-փոքր, հաստ-բարակ, սև-սպիտակ, հին-նոր, տաք-սառը, դատարկ-լիքը, թեթև-ծանր, մաքուր-կեղտոտ, հիվանդ-բժիշկ, երեխա-տարեց, սառույց-ջուր, ուժեղ-թույլ, դերասան-հանդիսատես, ծիծաղել-լացել և այլն: 

 

Comments: