fbyoutube

Սիրո՛վ հրավիրում ենք երեխաներին հեքիաթի շնորհանդեսին, որը կկայանա հուլիսի 29-ին

Նաիրա Եդիգարյանի ՉԻՓՉՈՒ ՆԻՉՈՒՆ ԵՎ ԿԱՄԱԿՈՐՆԵՐԸ նկարազարդ վիպակը անտարբեր չի թողնի անգամ մեծահասակներին: Հեքիաթը հասցեագրված է 6-12 տարեկան երեխաներին, պատմում է ծիածանի վրա ապրող Չիփչու Նիչուի և կամակոր փոքրիկ աղջկա ընկերության մասին: Հեքիաթը հուշում է, թե ինչքան համեղ են երեխաների համար պատրաստված շիլաները` Չիփչուների ամենասիրելի կերակուրը: Վիպակը նկարազարդել է սիրված անիմատոր և նկարիչ Նաիրա Մուրադյանը:   Սիրո՛վ հրավիրում ենք երեխաներին հեքիաթի շնորհանդեսին, որը կկայանա հուլիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, ԶԱՆԳԱԿ գրատանը:  Միջոցառման ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է:  Միջոցառման ընթացքում երեխաները կլսեն հատուկ գրված ՉԻՓՉՈՒ ՆԻՉՈՒԻ երգը և կծանոթանան մանկագիր Նաիրա Եդիգարյանի հետ, ով կներկայացնի իր երեւակայական հանդիպումը Չիփչուի հետ: Դրան կհաջորդի Իսկույներորդ թագավորի հետ ավազե ժամացույցով խաղը և ծիածանի գույներով հանելուկի լուծման խաղը:   Միջոցառման հասցեն՝  ԶԱՆԳԱԿ գրատուն, Կոմիտասի 49/2, հեռ. 010232649

Comments: