fbyoutube

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը եռյակ է ծնվել

Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանն այսօր՝ օգոստոսի 10-ին, եռյակ է ծնվել: Նորածինների հայրը՝ Մնացական Պետրոսյանը, նշեց, որ ծնվել է 1 տղա, 2 աղջիկ, եռյակի ծնողները երեխաների համար դեռ անուններ չեն որոշել:

«1. 150 գրամ, 1.360 գրամ եւ 1.680 գրամ քաշով են ծնվել, երեխաներ չունենք, մեր առաջնեկներն են, շատ հուզված եմ, ուրախ, անունների առումով վերջնականապես չենք կողմնորոշվել դեռ»,-ասաց նա:

Մնացական Պետրոսյանն ու  նրա կինը Քասախի բնակիչներ են, ամուսնու խոսքով՝ 30-ամյա կնոջ եւ երեխաների վիճակը բավարար է: Նշենք, որ փոքրիկները ծնվել են բնական ճանապարհով, բեղմնավորումն արհեստական չի եղել։

Comments: