fbyoutube

Համո Սահյան «Արագիլները»

Դուք ինձ չե՞ք ասի, որբացա՛ծ բներ,

Ի՞նչ էին խոսում իրար ականջի

Արագիլները չվելուց առաջ:

– Տառապում էին:


Դուք ինձ չե՞ք ասի, աստղե՛ր ու արև՛,

Ի՞նչ էին խոսում իրար ականջի

Արագիլները չվելու պահին:

– Տագնապում էին:


Դու ինձ չե՞ս ասի, անձմե՛ռ հեռու,

Ի՞նչ էին խոսում իրար ականջի

Արագիլները չվելուց հետո:

– Կարոտում էին:


Անքուն եղեգնե՛ր, անձմեռ հեռվի,

Ի՞նչ էին խոսում արագիլները

Ձեզ «մնաք բարով» ասելուց առաջ:

– Շտապում էին:


Բուք արտաշնչող լեռնագագաթնե՛ր,

Ի՞նչ էին խոսում հոգնած ու մրսած

Արագիլները ետ գալու պահին:

– Հավատում էին:

Comments: