Хочу продать квартиру. Ипотека можно ли продать квартиру быстро. Можно продать долю в квартире. В каком банке брать ипотеку. Стоит ли брать ипотеку сегодня. На какой срок брать ипотеку. Утепление стен своими руками. Быстрое утепление стен пенопластом своими руками. Технология утепления стен. Ремонт видеокарты ноутбука. Быстрый ремонт видеокарты своими руками. Сколько стоит ремонт видеокарты. В каком банке взять автокредит. Где выгоднее взять автокредит без проблем. Бесплатный сервер wow. Рейтинг серверов wow сайт. Сервера wow mangos. Чертежи самодельных станков. Скачать чертежи станков для холодной ковки. Сверлильный станок чертеж. Договор аренды квартиры. Стоимость аренды квартиры в Москве. Снять в аренду квартиру.

 

fbyoutube

Բարի գալուստ
ՀԵՔԻԱԹ




Хочу продать квартиру. Ипотека можно ли продать квартиру быстро. Можно продать долю в квартире. В каком банке брать ипотеку. Стоит ли брать ипотеку сегодня. На какой срок брать ипотеку. Утепление стен своими руками. Быстрое утепление стен пенопластом своими руками. Технология утепления стен. Ремонт видеокарты ноутбука. Быстрый ремонт видеокарты своими руками. Сколько стоит ремонт видеокарты. В каком банке взять автокредит. Где выгоднее взять автокредит без проблем. Бесплатный сервер wow. Рейтинг серверов wow сайт. Сервера wow mangos. Чертежи самодельных станков. Скачать чертежи станков для холодной ковки. Сверлильный станок чертеж. Договор аренды квартиры. Стоимость аренды квартиры в Москве. Снять в аренду квартиру.

Շոշափելի արդյունքներ` ներառական մասնագիտական կրթության ոլորտում

Արմավիրի արվեստի պետական քոլեջում այսօր պաշտոնապես բացվել է սոցիալական ձեռնարկություն, որը Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրի արդյունք է:  Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանը, ոլորտի աշխատակիցներ, քոլեջի ուսանողներ:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Ավելի լավ որակավորումներ ավելի լավ աշխատանքի համար» 15.2 մլն եվրո բյուջետային աջակցության  ծրագրի մասին. այն իրականացվելու է 2017-2019 թթ.-ին և ուղղված է լինելու ՀՀ կառավարության կողմից գերակա հռչակված ոլորտի՝ գյուղատնտեսական կրթության զարգացմանը: «Մեր օրակարգը հստակ է. պետք է քայլեր ձեռնարկենք և միասին աշխատենք՝ հավաստիանալու, որ երիտասարդներն ու նրանց հմտությունները ներառական զարգացման հիմքում են դրված: Համապատասխան հմտություններով երիտասարդներն ավելի լավ են պատրաստված ակտիվ քաղաքացի լինելուն: Նրանք ավելի լայն հնարավորություններ ունեն` լավ և հիմնավոր աշխատանք գտնելու համար: Նրանք ավելի լավ են պատրաստված իրենց սեփական բիզնեսը հիմնելու և մյուսների համար աշխատատեղեր ստեղծելու համար»,- նշել է դեսպանը ծրագրի մասին, որի հիմնական իրականացնողներն են` ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունները, ինչպես նաև մասնավոր հատվածի կազմակերպություններն ու սոցիալական ոլորտի գործընկերներ:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն իր հերթին նշել է, որ «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրով 5 ուսումնական հաստատություններից  յուրաքանչյուրին տրամադրվել է 9 մլն դրամ` սոցիալական ձեռնարկություններ հիմնելու համար: «ԵՄ աջակցությաւնը շատ կարևոր է ՄԿՈՒ ոլորտում ծրագրերի իրականացման և դրանց որակի բարձրացման համար: Կոնկրետ այս ծրագրով թիրախները շատ հստակ են ընտրված. քոլեջների ներսում ստեղծված սոցիալական ձեռնարկություններն իրենց ստացած եկամուտները կուղղեն ուսհաստատության կանոնադրական ծախսերին: Ներկայումս ՀՀ կրթական բոլոր օղակներում ընթանում են լայնածավալ բարեփոխումներ, որոնք ընդգրկում են նաև ՄԿՈՒ ոլորտը, և ԵՄ ծրագրերը վստահաբար կօգնեն` դրանք հասցնել իրենց ավարտին: Արագ փոփոխվող աշխարհում այսօր առանց որակյալ կրթության հնարավոր չէ առաջ գնալ և բավարարել  աշխատաշուկայի պահանջները: Համոզված եմ, որ իրականացվող բարեփոխումներից հետո որակյալ կադրեր կպատրաստենք. ներկայումս մեծ է պահանջարկը հատկապես գյուղատնտեսական մասնագիտությունների գծով»,-նշել է ԿԳ նախարարի տեղակալը` շնորհակալություն հայտնելով Եվրոպական Միությանը և դեսպան Պյոտր Սվիտալսկուն` կրթության ոլորտի աջակցության համար:

Նշենք, որ ծրագրի նպատակն է` բարելավել Հայաստանի աշխատաշուկայի արդյունավետությունն ու զբաղվածությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության խթանմանը: Այն շոշափելի արդյունքներ է գրանցել՝ զբաղվածության հավասար հնարավորություններ ստեղծելով հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար միջին մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում  սոցիալական նորարարությունը խթանելու միջոցով: Ծրագրի շրջանակում Արմավիրի արվեստի պետական քոլեջում ստեղծվել է տպագրատուն, որը վերանորոգված և հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար: Հաշմանդամություն ունեցող 40 երիտասարդ մասնակցել է վերապատրաստման դասընթացների Արմավիրի արվեստի պետական քոլեջում: Ուսանողներից հինգն արդեն աշխատում են սոցիալական ձեռնարկության տպարանում: Բացի այդ, «Սեյվ դը չիլդրեն»-ի դրամաշնորհային ծրագրով Արմավիրի հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար իրականացվել են կարճաժամկետ դասընթացներ` ներառական մասնագիտական կրթություն իրականացնելու և հաստատության ֆիզիկական մատչելիությունն ապահովելու նպատակով՝ այսպիսով աջակցելով նրանց մասնագիտական հմտությունների զարգացմանը և աշխատանքի տեղավորմանը:

Ընդհանուր առմամբ` ծրագիրը ներդրվել և իրականացվել է յոթ տարածաշրջանային քոլեջներում: Բացվել է հինգ սոցիալական ձեռնարկություն, որտեղ ներկայումս աշխատում են հաշմանդամություն ունեցող քսանհինգ  երիտասարդներ: Սա օրինակ է, թե ինչպես կարելի է գործնականում հաջողության հասնել մասնագիտական կրթության, զբաղվածության և ներառական զարգացման:

Comments: