fbyoutube

Պարույր Սևակ «Կենացն ըմպենք հավատարիմ բոլո՜ր կանանց»

Կենացն ըմպենք հավատարիմ բոլո՜ր կանանց,

Որոնց հաճախ ցավ ենք տալիս, բայց որքան անց,

Այնքան՝ ցավով՝ խելքի գալիս,

Տարբերում ենք մամուռ-կանաչ,

Էժան և թանկ,

Սեր և դյութանք:

Եկեք փութանք,

Որ չսպառնա նրանց սիրուն ո՛չ մի վտանգ,

Եվ հավատա՛նք,

Որ մենք կյանքում

Բախտի՜ նման նրանց գտանք…

Comments: