fbyoutube

Գլխավոր | Հղիություն | Նոր թեստը կարող է որոշել 4 շաբաթական հղիության վիժման հավանականությունը

Նոր թեստը կարող է որոշել 4 շաբաթական հղիության վիժման հավանականությունը

Հայդելբերգի համալարանի մասնագետները մշակել են թեստ, որը կարող է գնահատել վիժման ռիսկերը հղիության արդեն 4-րդ շաբաթում։ Բավական է միայն կնոջ արյան մեջ չափել պերիոստին սպիտակուցի մակարդակը:

Պերիոստինը կարեւոր դեր ունի սաղմի իմպլանտացիայում եւ վաղ սաղմնային զարգացման մեջ: Այդ սպիտակուցի բարձր մակարդակը վկայում է օրգանիզմում բորբոքման մասին:

Հետազոտողները վերլուծել են 18-ից 42 տարեկան 41 կանանց տվյալները, որոնք Արտամարմնային բեղմնավորման կամ ԻՔՍԻ (սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկումը ձվաբջիջ) պրոցեդուրաներ են անցել: Մասնակիցները չեն ունեցել ոչ մի հիվանդություն կամ բորբոքում: Գիտնականները կանանց հղիության թեստ անցնելու ժամանակ եւ առաջին ՈՒՁ հետազոտությունից  մոտ 10 օր հետո հավաքել են նրանց արյան շիճուկի նմուշները:

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն կանանց մոտ , որոնք արդյունքում կորցրել են երեխային, հղիության 4-6 շաբաթում պերիոստինի մակարդակը էապես բարձր է եղել, քան այն կանանց, որոնք չեն կորցրել երեխաներին: Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ պերիոստինը վիժման բիոմարկեր է հանդիսանում:

Comments: