fbyoutube

Գլխավոր | Հղիություն | Հղիության ընթացքում կարտոֆիլը մեծացնում է հղիների շաքարախտի առաջացման ռիսկը Հղիության ընթացքում կարտոֆիլը մեծացնում է հղիների շաքարախտի առաջացման ռիսկը

Հղիության ընթացքում կարտոֆիլը մեծացնում է հղիների շաքարախտի առաջացման ռիսկը Հղիության ընթացքում կարտոֆիլը մեծացնում է հղիների շաքարախտի առաջացման ռիսկը

Հղիության ընթացքում մեծ թվով կարտոֆիլի օգտագործումը կարող է բարձրացնել հղիների շաքարախտի առաջացման ռիսկը:  Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտների խումբը  (National Institutes of Health):

Հղիների շաքարախտը հղիության ընթացքում զարգանում է կանանց մոտ  2-3 տոկոսի մոտ եւ կարող է բացասաբար ազդել երեխայի զարգացման վրա: Ամենից հաճախ հղիների շաքարախտի ախտանիշներն անհետանում են ծննդաբերությունից հետո:

Կուիլին Ժանգի գլխավորած հետազոտության հեղինակները վերլուծել են  21 000 հղիությունների ընթացքը, որոնց վերաբերյալ տվյալները հավաքվել էին  1991-ից 2001-ին: Փորձարկման մասնակիցներից ոչ մեկը որեւէ խրոնիկական հիվանդությամբ չէր տառապում:

Գիտնականները վերլուծել են հղիության ընթացքում ապագա մայրերի սննդի բնույթը, առանձին ուշադրություն դարձնելով այն բանին, թե կանայք որքան հաճախ էին կարտոֆիլ օգտագործել` պյուրե, տապակած, խորոված, եփած կարտոֆիլ եւ չիփսեր: Նրանք հաշվի էին առել նաեւ այնպիսի գործոններ, ինչպիսիք են ֆիզիկական ակտիվության մակարդակը, տարիքը, ճարպակալումը:

Պարզվել է, որ այն կանանց մոտ, որոնք շաբաթը ավելի քան հինգ չափաբաժին կարտոֆիլ էին կերել  (մեկ չափաբաժինը համապատասխանել էր 100 գ-ի), հղիների շաքարախտը զարգացել էր 50 տոկոսով ավելի հաճախ, քան նրանց մոտ, ովքեր կարտոֆիլ քիչ էին կերել:

Հետազոտողները համարում են, որ այդ բարդության ի հայտ գալու պատճառը կարտոֆիլում պարունակվող օսլան է, հենց դա է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ ավելացում առաջ բերում:

Diabetes UK-ից Էմիլի Բեռնսն իր հերթին նշել է, որ այդ հետազոտությունը չի ապացուցում, թե հղիության ընթացքում կարտոֆիլն  իրոք բարձրացնում է հղիների շաքարախտի ռիսկը, բայց ցույց է տալիս, որ շաքարախտի այդ տեսակի եւ կարտոֆիլի միջեւ այնուամենայնիվ կապ կա:

Comments: