fbyoutube

Համո Սահյան «Լույսը բացվեց»

Լույսը բացվեց,.. Ի՞նչ տանեմ դաշտ:

Տանն ի՞նչ ունենք, որ ի՞նչ տանեմ,-

Հոր նախատինք, պապի խրատ,

Մոր ձեռքի հոտ, հոգս ու համեմ։

Մթնեց... ի՞նչ եմ բերում դաշտից,—

Կանաչ-կանչեր, արև ու ամպ—

Մազ—մախաղիս, ծոցիս, սրտիս

Եվ աչքերիս տարողությամբ։

Comments: