fbyoutube

Գլխավոր | Նորություններ | Մարտի 8-11-ին՝ հանգստյան օրերին Երեւանի մանկական հիվանդանոցներում հիվանդների հոսքը 20 տոկոսով աճել է

Մարտի 8-11-ին՝ հանգստյան օրերին Երեւանի մանկական հիվանդանոցներում հիվանդների հոսքը 20 տոկոսով աճել է

Մարտի 8-ից 11-ը մանկական հիվանդանոցներ դիմած հիվանդների թիվը նկատելիորեն աճել է:

«Մուրացան» ԲԿ տնօրեն Բագրատ Բավեյանը նշեց, որ 4 օրում իրենց հիվանդանոց դիմողների թիվը աճել է գրեթե 15-20 տոկոսով, սակայն հոսպիտալացվածների թիվը նախկինն է մնացել. հանգստյան օրերին ամեն օր հիվանդանոց է դիմել մոտ 70-80 հիվանդ, սակայն նրանցից միայն յուրաքանչյուր 5-րդն է ստացիոնար բուժման կարիք ունեցել, իսկ մնացյալը՝ ամբուլատոր:

Նույնպիսի վիճակ է եղել նաեւ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում. վերջին 4 օրերին դիմողների թիվն իսկապես աճել է, սակայն նրանք հիմնականում ամբուլատոր հիվանդներ էին, իսկ հոսպիտալացվածների թիվը չի փոխվել:

«Արաբկիր» ԲԿ բուժական գծով տնօրեն Նինա Արիկյանցը ասաց, որ իրենց մոտ հանգստյան օրերին ամեն օր հոսպիտալացվել է մոտ 17-20 երեխա եւ դեռահաս, իսկ ամբուլատոր հիվանդները մի քանի անգամ շատ են եղել:

Comments: