fbyoutube

Բժիշկները պատմել են ուղեղի վրա սմարթֆոնների ազդեցության մասին

Բժիշկները պատմել են մարդու ուղեղի վրա սմարթֆոնների բացասական ազդեցության մասին։ Մասնագետների խոսքերով՝ գլխավոր «սպառնալիքը» ստացվող հաղորդագրություններն են։ Այս մասին Business Insider կայքին պատմել է բժիշկ–էնդոկրինոլոգ Ռոբերտ Լասթիգը։ Այսօր մարդիկ սովոր են, որ հեռախոսի վրա անընդհատ հաղորդագրություններ են ստանում։ Մարդու ուղեղը անընդհատ լարված վիճակում է գտնվում՝ սպասելով նոր հաղորդագրության։ Արդյունքում ուղեղի կեղևի այն մասը, որ պատասխանատու է կարևոր ճանաչողական գործառույթների համար, փաստացի դադարում է գործել և մարդիկ «սկսում են հիմարություններ անել»։ Բացի այդ, նշվում է, որ մարդկանց 97,5 %-ի մոտ ուղեղը ի վիճակի է կենտրոնանալ միայն մեկ առաջադրանքի վրա, իսկ դա նշանակում է, որ երբ մարդը շեղվում է սմարթֆոնով, նա այլ խնդրի վրա է «կենտրոնանում»։ Դրա արդյունքում կորտիզոլ է արտադրվում, որը սթրեսի հորմոնն է և դոֆամին, որը բավարարվածության զգացողություն է առաջացնում։ Այդպիսով, սթրեսը վատացնում է մեր վիճակը, միաժամանակ ստիպելով շեղվել հեռախոսի վրա ևս մեկ անգամ՝ դոֆամինի պատճառով։ Լասթիգը ընդգծել է, որ ուշադրության անընդհատ փոխարկումը լուրջ խնդիր է դառնում, որի դեմ պետք է պայքարել՝ սմարթֆոններից կախվածությունը «սոցիալապես անընդունելի վարք» ճանաչելով, ինչպես օրինակ՝ փակ տարածքում ծխելը։ «Հուսով եմ, կգա ժամանակը, երբ չեք կարողանա անընդհատ մարդկանց մոտ սմարթֆոնը հանել»,– ասել է Լասթիգը։

Comments: