fbyoutube

Սալմա Հայեկին վրդովվեցրել է Ֆրիդա Կալոյի պատկերով Բարբի տիկնիկը

Մեքսիկա-ամերիկացի դերասանուհի Սալմա Հայեկին զայրացրել է Ֆրիդա Կալոյի կերպարով Բարբի տիկնիկը: Այդ մասին դերասանուհին գրել է ինստագրամյան իր էջում:

«Ֆրիդա Կալոն երբեք չի ձգտել լինել կամ նմանվել մեկ ուրիշին: Նրան փառավորում էր իր եզակիությունը: Ինչպե՞ս կարող էին նրանից Բարբի ստանալ»,- գրել է Սալման:

Հիշեցնենք, որ 2002 թվականին Սալմա Հայեկը «Ֆրիդա» ֆիլմում մարմնավորել է մեքսիկացի նկարչուհուն:

Comments: