fbyoutube

Դեպրեսիան և ընկճախտը վարակիչ են. գիտնականներ

Ըստ բժիշկների` այդպիսի «վարակը» կարող է վնասել ուղեղը և անդառնալիորեն փոփոխել դրա կառուցվածքը:

Գիտնականները պարզել են, որ դեպրեսիան և սթրեսը, որով բառիս բուն իմաստով կարելի է վարակվել, ազդում են ուղեղի կենսաքիմիական կազմի վրա` ճնշելով դրա ակտիվությունը և ձևափոխելով դրա կառուցվածքը: Կրծողների վրա կատարված փորձերը ցույց են տալիս, որ մի առանձնյակի մոտ սթրեսի հորմոնի ավելացումն անխուսափելիորեն առաջացնում է ուղեղի ակտիվության փոփոխություն մյուսի մոտ:

Միևնույն ժամանակ, հետազոտողները նշել են, որ սթրեսով «վարակված» ուղեղում, բացի ակտիվության փոփոխությունից, փոխվում և անկանոն է դառնում նաև նեյրոնների աշխատանքը:

Կենտրոնական նյարդային համակարգի «վարակվելը» և ճնշումը դրա վրա, գիտնականների խոսով, կարող են տարածվել երկու կամ ավելի կրծողների վրա. բացառված չէ, որ սոցիալական մեխանիզմով սթրեսի տարածման նույն մեխանիզմը գոյություն ունի նաև մարդկանց մեջ:

Գիտնականները նշում են, որ արդեն «վարակված» ուղեղի՝ սթրեսի աղբյուրի հետ մշտական շփումը կարող է ավելի ծանր հետևանքներ ունենալ և հանգեցնել ոչ միայն նյարդային համակարգի լուրջ հիվանդությունների, այլ նաև նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ:

Comments: