fbyoutube

Գլխավոր | Հղիություն | Հղիության ժամանակ վազքն անվտանգ է կնոջ եւ երեխայյի համար. հետազոտություն

Հղիության ժամանակ վազքն անվտանգ է կնոջ եւ երեխայյի համար. հետազոտություն

Հղիության ժամանակ վազքով զբաղվելն անվտանգ է ինչպես մոր, այնպես էլ երեխայի համար: Այսպիսի եզրակացության են հանգել Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները: Նրանց խոսքով՝ եթե մինչեւ հղիանալը կինն ակտիվորեն սպորտով եւ վազքով է զբաղվել, հղիանալուց հետո մարզումները դադարեցնելու անհրաժեշտություն չկա:

Հետազոտողները պարզել են, որ ցանկացած հեռավորության վազքը չի անդրադառնում հղի կանանց եւ նրանց ապագա երեխաների վիճակի վրա: Ընդհուպ մինչեւ ծննդաբերությունը վազքով զբաղվող կանանց երեխաները վաղաժամկետ չեն ծնվում եւ փոքր քաշ չեն ունենում:

Մասնագետնեըը խորհուրդ են տալիս հղիության ամբողջ 9 ամիսների ընթացքում կատարել չափավոր ինտենսիվության ֆիզիկական վարժություններ:

Ավստրալացի գիտնականներն ավելի վաղ հայտնաբերել էին, որ ճիշտ կատարվող ֆիզիկական վարժությունները եւ որոշակի ջերմաստիճանի վաննաների ընդունումը ապագա երեխային չեն վնասի: Գիտնականները վերլուծել են հղիության տարբեր ժամկետներով 347 կանանց մասնակցությամբ կատարված հետազոտությունների տվյալները: Բոլոր մասնակիցների մարմնի ջերմաստիճանը գրանցվել է վաննա ընդունելիս, շոգեբաղնիքում գտնվելիս կամ աերոբիկայի մարզումներ կատարելիս: Պարզվել է, որ հղի կանաք կարող են 35 րոպե համարձակորեն աերոբիկայի վարժություններ կատարել: Այս ընթացքում սրտի կծկումների հաճախականությունը չպետք է գերազանցի առավելագույնի 90 տոկոսից, իսկ օդի ջերմաստիճանը՝ Ցելսիուսի 25 աստիճանից: Խորհուրդ տրվող հարաբերական խոնավությունը՝ մոտ 45 տոկոսից:

Գիտնականների խոսքով՝ հղիության ցանկացած ժամկետում թույլ է տրվում 45 րոպե զբաղվել ակվաաերոբիկայով: Ջրի ջերմաստիճանը պետք է Ցելսիուսի 28,7 աստիճանից ցածր եւ 33,3 աստիճանից բարձր չլինի: Հետազոտողները նշել են, որ հղի կանայք կարող են տաք վաննա ընդունել (Ցելսիուսի 40 աստիճան) կամ շոգեբաղնիքում լինել (Ցելսիուսի 70 աստիճան եւ 15 տոկոս հարաբերական խոնավություն), եթե այդ ընթացքում մարմնի ջերմաստիճանը չի գերազանցի Ցելսիուսի 39 աստիճանի նիշը:

Comments: