fbyoutube

Ֆասթֆուդի նոր վնասակար հատկություն է հայտնաբերվել

Ավստրալացի գիտնականները պարզաբանել են, որ ֆասթֆուդով հաճախակի սնվող և քիչ մրգեղեն ուտող կանանց մոտ նվազում է հղիանալու հավանականությունը՝ գրում է MedicalXpress-ը:

Հետազոտությանը մասնակցել են ավստրալացի, նորզելանդացի, բրիտանացի և իռլանդացի 5598 զույգեր: Կանայք բեղմնավորումից մեկ ամիս առաջ լրացրել են սննդային վարքի հարցաթերթերը:

Պարզվել է, որ զույգերի 8 տոկոսը ավելի քան մեկ տարի չեն կարողացել երեխա ունենալ, այդ պատճառով էլ նրանք որակավորվել են որպես անպտուղ: Կանանց 39 տոկոսը կարողացել են հղիանալ մեկ ամսվա ընթացքում: Ընդ որում, ովքեր քիչ քանակությամբ միրգ և բանջարեղեն են կերել, անպտղության վտանգը մեծացել է 8-12 տոկոսով: Շաբաթական չորս անգամից ավել ֆասթֆուդի օգտագործումը մեծացրել է վերարտադրողական համակարգի խափանումը մինչև 16 տոկոս:

Comments: