fbyoutube

Այսօր Խաղաղ գոյակցության միջազգային օրն է

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2017 թվականին մայիսի 16-ը հռչակել է Խաղաղ գոյակցության միջազգային օր:

Խաղաղ գոյակցության օրը միջազգային հանրության ջանքները միավորելու միջոց է՝ խաղաղության, հանդուրժողականության, միասնության, փոխըմբռնման եւ համերաշխության խթանման համար, ինչպես նաեւ արտահայտելու միասին ապրելու եւ գործելու պատրաստակամությունը՝ պահպանելով միասնությունը` առանց տարբերությունների եւ բազմազանության մերժման՝ կայուն խաղաղության, համերաշխության եւ ամբողջ աշխարհում ներդաշնակության հասնելու համար:

Խաղաղ գոյակցութունը ենթադրում է տարբերությունների ճանաչում եւ լսելու, հասկանալու, հարգելու եւ ուրիշներին գնահատելու կարողություն, ինչպես նաեւ խաղաղության եւ միասնության մեջ ապրելու ունակություն:

Comments: