fbyoutube

Համո Սահյան «Ես կուզեի, որ դու»

Ես կուզեի, որ դու

Մի քիչ դաժան լինես,

Բայց և բարի լինես

Լույսի նման։

Երգ իմ, ինձ հետ ցմահ

Եվ ցվախճան լինես,

Լինես բեռս կիսող

Ուսի նման։

Տառապանքի նման

Անդավաճան լինես,

Եվ անբաժան լինես

Հոգսի նման։

Comments: