fbyoutube

Pokemon Company խաղային ստուդիան նոր խաղ կթողարկի

Pokemon Company խաղային ստուդիան, որը Nintendo ընկերության մաս է կազմում, Pokemon Quest անվանումով նոր խաղ է ցույց տվել: Ստեղծողները պատմել են, այս խաղը հասանելի կլինի արդեն այս տարվա հունիսին, սակայն անոնսը սահմանափակ եւ անհասանելի կլինի  աշխարհի մի շարք տարածաշրջանների համար, հաղորդում է HighTech-ը:

Խաղի ընթացքում բազմաթիվ խնդիրներ կպահանջվի լուծել. սեփական ճամբարի կառուցում, գանձերի որոնում եւ խաղի հրեշների հետ պայքար: Խաղացողը կարող է իր կողմ նոր պոկեմոնների ներգրավել, այսպիսով մեծացնելով իր ուժը: Pokemon նոր տեսախաղը սմարթֆոնների համար անվճար կլինի: Սակայն դրանում գնումների եւ նվիարտվությունների համակարգ կլավելացնեն:

Comments: