fbyoutube

Արդյո՞ք կա կապ կրծքով կերակրելու և կրծքագեղձի քաղցկեղի միջև

Կրծքով կերակրման անվտանգության վերաբերյալ բազմաթիվ տարբեր կարծիքներ գոյություն ունեն։ Ոմանք գտնում են, որ կրծքով կերակրելը կարող է կրծքագեղձի քաղցկեղի պատճառ դառնալ, այն դեպքում, երբ մյուսները համոզված են, որ կրծքով կերակրելը պաշտպանում է իրենց այդ հիվանդությունից։ Արդյո՞ք իրականում կա կապ կրծքով կերակրման և կրծքագեղձի քաղցկեղի միջև։ Արդյո՞ք հնարավոր է հիվանդանալ կերակրման ընթացքում։ Կրծքագեղձի քաղցկեղը կարող է առաջանալ կրծքով կերակրելու ընթացքում, սակայն նման դեպքերը շատ հազվադեպ են։ Կրծքով կերակրող կանանց միայն 3%-ի մոտ է կրծքագեղձի քաղցկեղ առաջանում։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը ժամանակավորապես բարձրանում է հղիությունից և ծննդաբերությունից հետո՝ մի քանի տարվա ընթացքում, սակայն հավանականության այդ մեծացումն ավելի շուտ կապված է կնոջ օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների հետ։ Միևնույն ժամանակ, հենց կրծքով կերակրումը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը հատկապես դաշտանադադարում գտնվող կանանց մոտ։

Comments: