fbyoutube

Գլխավոր | Հղիություն | Գիտնականները գտել են արյան անալիզի միջոցով ծննդաբերության ժամկետը կանխատեսելու եղանակը

Գիտնականները գտել են արյան անալիզի միջոցով ծննդաբերության ժամկետը կանխատեսելու եղանակը

Գիտնականների միջազգային խումբը ծննդաբերությկան կանխատեսման նոր եղանակ է մշակել, որը հիմնված է արյան անալիզի վրա:

Ինչպես նշված է Science ամսագրում հրապարակված հդվածում, հետազոտողները ներկայացրել են մոր ՌՆԹ-ի հատվածները, որոնք առանձնացվել են նրա արյունից եւ կապված են երեխայի զարգացման հետ: Դրանց հիման վրա նրանք կարողացել են որոշել ծննդաբերության մոտավոր ժամկետը:

Իրենց վարկածը ստուգելու համար գիտնականները 2 փորձ են անցկացրել: Առաջինի մեջ ընդգրկել են 31 հղի կանանց: 21 մասնակիցների արյան նմուշները դարձել են վիճակագրական մոդելավորման հիմքը, որին ներառել են մոր իմունային համակարգի, պտղի լյարդի եւ ընկերքի ՌՆԹ-ի 9 հատված:

Այս մոդելն օգտագործելով՝ նրանք գնահատել են մնացյալ 10 մայրերի ծննդաբերության ժամանակահատվածը: Կանխատեսման ճշգրտությունը կազմել է 45 տոկոս: Համանման իրավիճակում ՈՒՁՀ կիրառմամբ մեթոդի ճշգրտությունը հավասար է 48 տոկոսի:

Երկրորդ փորձը նվիրված էր անհաս երեխաներին: Գիտնականներն առանձնացրել են ՌՆԹ-ի 7 հատված, որոնք, նրանց կարծիքով, վկայում են վաղ ծննդաբերության մասին: Այս տվյալները թույլ են տվել վաղաժամ ծննդաբերությունը կանխատեսել 8-ից 6 կանանց մոտ (ճշգրտությունը՝ 75 տոկոս):

Գիտնականները նաեւ նշել են, որ եթե նման մեթոդը հիվանդանոցներում օգտագործվի, ապա զգալիորեն կեժանացնի ծննդաբերության կանխատեսումը:

Comments: