fbyoutube

Վերսկսվել են 14-ամյա Հայկի որոնումները

Հունիսի 13-ին ժամը 21:20-ի սահմաններում վերսկսվել են  14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները, որոնց մասնակցում են 12 փրկարար Արմավիրի մարզի Արագած գյուղում ու հարակից դաշտերում և 9 փրկարար՝ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասում:

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 13-ին, ժամը 09:50-ին Արմավիրի մարզի Արագած, Այգեշատ, Աղավնատուն, Լեռնամերձ, Ամբերդ համայնքներում և մոտակա դաշտավայրերում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել Արմավիրի մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրին հարակից տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 12:02-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք: Որոնողական աշխատանքներին մասնակցել են 14 փրկարար ծառայող և վերոնշյալ համայնքների բնակիչները` համայնքապետերի գլխավորությամբ: Փրկարարները բարձրախոսի միջոցով իրազեկել են բնակչությանը, մարդաշատ վայրերում փակցվել են երեխայի լուսանկարները, համայնքի ղեկավարների կողմից հովիվներին դիտարկումների համար բաժանվել են հեռադիտակներ:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ից Այնթափում տանից դուրս եկած և անհետ կորած 14-ամյա Հայկը  տառապում է աուտիզմով: Երեխան ոտաբոբիկ է, հագին եղել է կանաչ շապիկ, կիսաանդրավարտիք (շորտ): Երեխան խոսել չի կարողանում։

Հարազատներն ասում են, որ եթե որևէ մեկը տեսնի մոլորված տղային, թող մոտենա նրան, քայլի կողքով, կոնֆետ տա, որպեսզի երեխան չթաքնվի:

Երեխայի գտնվելու վայրի մասին տեղեկությունը կարող եք հաղորդել հետևյալ հեռախոսահամարներով՝ 077 887939(Արուսիկ),  095464143, 094195335, դիմել ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել` 1-02, 010 59-06-25հեռախոսահամարներով:

Իսկ կամավորները կարող են օգնել՝ միանալով տարածաշրջաններից որևէ մեկում ընթացող աշխատանքներին, մասնավորապես.
Էջմիածնի, Մեծամորի, Արմավիրի շրջաններում կամավորներին համակարգողների հետ կապվելու համար զանգահարել 044660033 (Անի)
Արարատի, Արտաշատի կամավորներին կամավորներին համակարգողների հետ կապվելու համար զանգահարել 094551854(Հովնան)

Աշտարակի, Եղվարդի կամավորներին համակարգողների հետ կապվելու համար զանգահարել 099070277 (Սուրեն):

Comments: