Как сделать потолок из гипсокартона. Как сделать подвесной потолок в доме. Какой потолок лучше сделать. Отделка ванной комнаты. Быстрая отделка ванных комнат панелями. Отделка ванной комнаты пластиковыми панелями. Кровля крыши профнастилом. Качественные материалы для кровли крыш. Крыша из мягкой кровли. Самоделки для сада. Успешные самоделки для сада своими руками. Самоделки для сада и огорода. Ванная мебель для ванной комнаты. Купить мебель для ванных комнат недорого. Заказ мебели для ванной комнаты. Бизнес малое производство. Самый малый бизнес идеи производство. Новый бизнес производство. Монтаж дверей своими руками. Быстрый монтаж входных дверей. Легкий монтаж пластиковых дверей. С чего начать ремонт квартиры. Быстрый ремонт дома с чего начать. Ремонт своими руками для начинающих.
fbyoutube

Բարի գալուստ
ՀԵՔԻԱԹ

Նապաստակի ձագերի մասին

Մի օր հայրիկը տուն է գալիս ձեռքին նապաստակի երկու ձագուկ: Այ թե հիանալի՜ ձագուկներ էին, մի տեսակ բրդոտ գնդակներ: Ականջները` զատ–զատ, աչքերը` մեծ, դարչնագույն: Իսկ թաթիկները` փափլիկ-փափլիկ, ասես փոքրիկ թաղյակներ էին հագել: Սիրելի երեխաներ, թաղյակը կտորից գուլպա է: Հիշեք այս բառը` թաղյակ, գեղեցիկ բառ է չէ՞: Ուզեցին ձագերին կերակրել: Խոտ տվին`չկերան: Կաթ լցրեցին ամանի մեջ` կաթն էլ չխմեցին…Կո՞ւշտ են, ի՞նչ է:Իսկ հենց բաց թողեցին հատակի վրա, սկսեցին ուղղակի ցատկել ոտքերի վրա: Դնչիկները մոտեցնում էին կոշիկներին և լիզում…Երևի իրենց մորն էին փնտրում: Կաթիկ էին ուզում: Այդ միջոցին ներս մտավ Սուրենի շունը: Նա նույնպես ուզում էր նայել ձագուկներին: Այդ խեղճերը ցատկեցին դեպի շունիկը, ուզում էին բարձրանալ մեջքին…Շունիկը գռմռաց, ատամները ցույց տվեց և փախավ: Հապա ինչպես պիտի կերակրին նապաստակի ձագուկներին: Ախր այդ խեղճերը սովից կմեռնեին: Մտածեցին, մտածեցին եւ վերջապես գտան: Այն էլ ինչպիսի ելք: Գնացին ձագուկների համար մայր կատու փնտրելու: Հարևանի տան մոտ, նստարանի վրա մի կատու կերակրում էր իր ձագուկներին: Նա խայտաբղետ էր, նախշուն, նույնիսկ քիթը գույնզգույն էր: Կատվին քարշ տվեցին ձագերի մոտ, իսկ նա այնպես փնչացրեց թավ ձայնով, որ էլ չասած: Չէ այս մեկից բան դուրս չեկավ, մտածեցին հայրիկն ու Սուրենը ու գնացին մեկ ուրիշին փնտրելու: Մեկ էլ տեսան հողաթմբի վրա պառկած է մի կատու`ամբողջովին սև, սպիտակ թաթերով: Արևկող արել, մռռում էր…Իսկ երբ ձագերին դրին նրա մոտ, անմիջապես ճանկերը բաց արեց ու փշաքաղվեց: Սա էլ բանի նման չէր: Դարձյալ սկսեցին մայր կատու փնտրել: Եվ գյուղի ծայրին գտան: Արտաքինից լավն էր, սիրալիր: Բայց քիչ մնաց, որ այդ սիրալիր կատուն ուտեր ձագերին: Հենց որ տեսավ նրանց, դուրս թռավ հայրիկի ձեռքից ու ընկավ նապաստակների վրա, ինչպես մկների:Երևի նապաստակի ձագուկները սովից կմեռնեին, եթե չգտնվեր չորրորդ կատուն: Նա ինքը եկավ հայրիկի ու Սուրենի մոտ: Իսկ եկավ, որովհետեւ ձագուկներ էր փնտրում: Նրա ձագերը սատկել էին, նա ամբողջ գյուղը ման էր եկել, փնտրել նրանց…Շեկլիկ էր, նիհար: Կերակրեցին նրան, ջուր տվին, պառկեցրին պահարանի գոգին ու նապաստակի ձագերին բերին մոտը: Սկզբում մեկին, հետո մյուսին: Նապաստակի ձագերը կպան նրան ու իսկույն սկսեցին կաթիկ խմել, նույնիսկ ճմճմացնում էին, կաթ էին գտել:Իսկ կատուն սկզբում ցնցվեց, անհանգստացավ, հետո սկսեց լիզել նրանց և նույնիսկ երգ մռմռաց քթի տակ :

Ուրեմն, ամեն ինչ կարգին է: Շատ օրեր կատուն կերակրեց նապաստակի ձագերին: Պառկում էր նրանց հետ պատուհանի գոգին, իսկ մարդիկ կանգ էին առնում պատուհանի տակ ու նայում:

-Այ քեզ հրա~շք. Կատուն նապաստակի ձագեր է կերկարում:

Հետո նապաստակի ձագերը մեծացան, սովորեցին խոտ ուտել ու փախան անտառ: Անտառում նրանք ազատ կապրեին:

Իսկ կատուն իսկական ձագեր ունեցավ:  

Comments: