Укладка ламината на пол. Быстрая укладка ламината своими руками видео. Укладка ламината по диагонали. Пробковое покрытие для пола. Качественная укладка пробкового пола. Пробковый пол плюсы и минусы. Смеси для выравнивания пола. Быстрое выравнивание бетонного пола. Выравнивание пола стоимость. Самоделки для дома. Лучшие самоделки для дома своими руками. Полезные самоделки для дома. Как обустроить кухню. Как обустроить маленькую кухню быстро. Как обустроить кухню фото. Как открыть свой магазин. Хочу открыть магазин с большим капиталом. Сколько стоит открыть магазин. Диван своими руками. Как сделать диван своими руками для дома. Диван своими руками чертежи. Дизайн маленькой кухни. Красивый дизайн интерьера кухни фото. Малогабаритные кухни дизайн.

 

fbyoutube

Բարի գալուստ
ՀԵՔԻԱԹ





Укладка ламината на пол. Быстрая укладка ламината своими руками видео. Укладка ламината по диагонали. Пробковое покрытие для пола. Качественная укладка пробкового пола. Пробковый пол плюсы и минусы. Смеси для выравнивания пола. Быстрое выравнивание бетонного пола. Выравнивание пола стоимость. Самоделки для дома. Лучшие самоделки для дома своими руками. Полезные самоделки для дома. Как обустроить кухню. Как обустроить маленькую кухню быстро. Как обустроить кухню фото. Как открыть свой магазин. Хочу открыть магазин с большим капиталом. Сколько стоит открыть магазин. Диван своими руками. Как сделать диван своими руками для дома. Диван своими руками чертежи. Дизайн маленькой кухни. Красивый дизайн интерьера кухни фото. Малогабаритные кухни дизайн.

Ներսես Ներսիսյան «Չալ Պուտիկը, Փափլիկ Մազիկն ու Բարակ Պոչիկը»

Փոքրիկ բակում Չալ Պուտիկ անունով շնիկն ուՓափլիկ   Մազիկ անունով փիսիկը վազում էին ու զվարճանում: Չալ Պուտիկը սիրում էր իր նուրբ դնչիկով հպվել Փափլիկ Մազիկին ու նրան  հոտոտել: Դա փիսիկին հաճելի էր, որովհետև շնիկը նրան նաև խուտուտ էր տալիս և ծիծաղեցնում: Նման անհոգ խաղերով նրանք օրն անց էին կացնում և միշտ հաշտ էին: Մի անգամ խաղիը նթացքում իր մլավոց-ծիծաղի միջից Փափլիկ Մազիկը հարցրեց.

-Միա՛ու, ա՛յ  Չալ Պուտիկ, իսկ կասե՞ս ինչու ես ինձ հոտոտում:

-Որովհետև, դու ոչ միայն փափուկես, այլև շա՛տ հոտավետ-անուշահոտ ես, հա՛-հա՛, շա՛տ,-անմեղ հաչոցով պատասխանեց Չալ Պուտիկն ու փիսիկին ամուր սեղմելով  իր դնչիկին  անկշտորեն հոտոտեց: Փիսիկի խուտուտն իսկույն վերացավ, որովհետև շնիկն արդեն  ցավեցնում էր, և նրա քաղցրածոր մլավոցը փոխվեց  մլռտոցի: Շնիկն զգաց, թե ինչպես են փիսիկի մազերը ձգվում ու կոշտանում: Դրանք ասեղների պես ցցվեցին ու անխնա ծակծկեցին շնիկի դեռ քաղցրություն վայելող դնչիկը: Շնիկն ստիպված փիսիկին բաց թողեց: Նա էլ ազատություն ստանալով, մեջքն ուռցրեց, որ ուշքի գա և դժգոհձայնով  բարձր մըռռաց: Այս անգամ նա Չալ Պուտիկից բոլորովին հրճվանքչ զգաց, և հիշեց Բարակ Պոչիկ անունով մկնիկին, որի հետ խաղալիս երբեք չէր վախենում, և բացի այդ, մկնիկը հաճելիորեն բուրում էր: Փափլիկ Մազիկն արդեն Չալ Պուտիկից վիրավորվել էր և, առանց նրան հրաժեշտ տալու, հեռացավ դեպի բակի խորքերը, որպեսզի գտնի Բարակ Պոչիկին:

Այդ պահին Մկնիկը մի փոքրիկ կտոր շաքար էր գտել, և ինքնամոռաց կրծոտում էր:

-Միա՛ու, Բարա՜կ Պոչիկ, դու ինչո՞ւ ես այսքան անուշահոտ,- հոտոտելով մկնիկին, անհամբեր մլավոցով հարցրեց փիսիկը:

Մկնիկը մի պահ ընդհատելով ճաշկերույթը,  ծուլորեն լիզեց համեղացած բեղիկներն ու ինքնագոհ ճստճստաց.

-Ե՞ս, դե ես…, ես անուշահոտ եմ, որովհետև… քա՛ղցր եմ:

«Ահա թե ինչ,-մտածեց փիսիկը,-ուրեմն եթե ես անուշահոտ եմ, նշանակում է ես է՞լ եմ քաղցր»:

-Իսկ, Բարակ Պոչիկ, ես է՞լ եմ քաղցր,-նորից հետաքրքրվեց  փիսիկը:

-Հը՛, դո՞ւ…, Փափլիկ Մազիկ, դու չգիտեմ, բայց, ես քա՛ղցր եմ, քա՛ղցր,- ուրախ ճստճստաց մկնիկն ու վերսկսեց կրծոտել շաքարի կտորը:

-Դե միա՜ու-միա՜ու,  ուրեմն ստուգիր, ես քա՞ղցր եմ, թե՞ոչ, որովհետև Չալ Պուտիկն ասում է, որ ես անուշահոտ եմ,-խնդրեց փիսիկը:

Մկնիկը մոտեցավ փիսիկին և փորձեց լիզել նրա փափուկ մազերը, նույնիսկ մի փոքր էլ կծոտեց: Բայց դե շաքարից հետո, այդ ո՞ր կատուն կարող է քաղցր լինել: Մկնիկն իր սուր դնչիկը ծամածռեց, իսկ փիսիկը ցավից մլռտաց, և նրա մազերը  նորից ասեղների պես ցցվեցին: Մկնիկի մարմնով սարսուռ անցավ, և նա ետ-ետ վազելով բղավեց.

-Ո՛չ, դու քաղցր չես, դու… դառնահամ ես, ես քեզ այլևս չեմ համտեսի,-իսկ  քիչ   հետո ատամների արանքից շպրտեց,- դու նույնիսկ… փափլիկ  էլ չես:

Թեև մկնիկը բավականին հեռացել էր, բայց փիսիկը ցատկելով հայտնվեց նրա մոտ և մի թաթը դրեց մկնիկից աջ, իսկ մյուսը` առաջ, փակելով մկնիկի փախուստի ճանապարհը: Մկնիկն ստիպված շարժվեց դեպի ձախ, փիսիկը թաթի տեղը փոխեց ձախ ևմ կնիկի ճանապարհը նորից փակվեց: Այսպես մի քանի անգամ մկնիկը վազում էր այս ու այնկողմ, իսկ փիսիկը նրան խանգարում էր`  մինչև որ մկնիկը  հոգնեց ու կանգառավ: Նա իր պսպղուն աչիկները ճպճպացնելով փիսիկի վրա, աղերսագին ճստճստացրեց.

-Դե լավ, դու, դու փափկամազիկ ես, մի վիրավորվիր: Բայց ասա, Չալ Պուտիկին դու համտեսե՞լ ես, գուցե նա՞է դառնահամ, հը՞…

ՙՃիշտ է, հարկավոր է Չալ Պուտիկին ստուգել՚,- մտածեց փիսիկը, իսկ  մկնիկին ասաց.

-Դու, Երկար Պոչիկ, կմնաս այստեղ, ես շուտով կգամ:

Դեռ փիսիկը նոր էր շուռ  եկել, որ  գնա Չալ Պուտիկի մոտ, մկնիկը ճարպկորեն վերցրեց շաքարի մնացորդն ու պուկ տված փախավ: Փիսիկը փորձ  էլ չարեց հետապնդել նրան, որովհետև արդեն ուշ էր, մկնիկն  անհայտացել էր:

Շնիկը մենակ մնալուց ձանձրացել էր և բակում հպարտ-հպարտ ետ ու առաջ էր  անում: Հետո  որոշեց գլուխը ցանկապատի ճեղքից  դուրս հանել ու նայել անցուդարձ անողներին:

Փիսիկը, հենց այդ վիճակում էլ նրան գտավ,  մոտեցավ  և, քանի որ շատ անհամբեր էր, առանց տեղյակ պահելու` սկսեց  լիզել նրա մեջքը: Ճիշտն ասած մի քիչ էլ ճանկռտեց, ինչից շնիկն անակնկալի եկավ ու փորձեց գլուխը շուռ տալով տեսնել, թե ինչ է կատարվում: Բայց ոչինչ էլ չերևաց, որովհետև ցանկապատը խանգարում էր: Շնիկը փորձեց  ետ-ետ դուրս գալ, բայց քանի որ  գլուխը թեքել էր, դա էլ չստացվեց: Իսկ փիսիկը շարունակում էր ճանկռտել, որովհետև Չալ Պուտիկից ուղղակի…  շան հոտ էր փչում: Վերջապես շնիկը մի կերպ ազատվեց ու խոժոռ հայացքով նայեց փիսիկին, որն արդեն հեռացել էր ու տհաճությամբ մլռտում էր.

-Իսկ դու`  Չալ Պուտիկ, դու անուշահոտ չես, դու քաղցր չես:

Այդ խոսքերն իհարկե բոլորովին դուր չեկան շնիկին, և նրա տեսքը դարձավ խիստ անհրապույր: Փիսիկն զգուշանալով այդ տեսքից, պատրաստվեց փախչել:

-Ուրեմն այդպես հա՞, հա՞, հա՞,- գլուխը   կորցրած`  սկսեց հաչել շնիկն ու  ցույց տվեց իր սուր ժանիքները,- ուրեմն դու ես հա՞ անուշահամ, այդ դեպքում ես քեզ քաղցր պատառների կբաժանեմ:

Փիսիկն ինչքան ուժ ուներ ոտքերին` թափ առավ ու ծլկեց,  իսկ գազազած շնիկը նրա ետևից…

Ու մինչև հիմա էլ Չալ Պուտիկը դեռ չի կարողացել բռնել Փափլիկ Մազիկին, որից իրոք անուշահոտություն էր բուրում, սակայն  միայն շնիկների համար, իսկ դառնահոտություն` մկնիկների համար: Ճիշտ այդպես էլ  մկնիկներն  են անուշահոտ, բայց միայն փիսիկների համար, այդ պատճառով էլ, երբ փիսիկները  որևէ տեղից  մկնիկի հոտ են առնում, թաքնվում են, որ բռնեն կամ   հետապնդում  են, եթե մկնիկները փախչում են:

Comments: