fbyoutube

«Դալիթան և ընկերները»

Ողջույն, ես երգչուհի Դալիթան եմ: “Ե՞ս Yes!”-ի վերջին մի քանի համարներում առիթ ունեցել ենք հանդիպելու: Սակայն այսուհետև մեր հանդիպման առիթը այս խորագիրն է, որ վարելու եմ ինքս: Կարծում եմ այն, ինչ ներկայացնելու եմ, իմ սիրելի հասակակից, կհետաքրքրի քեզ նույնքան, որքան և ինձ, քանի որ հավատացած եմ, որ մեր նախասիրությունները շատ հաճախ կարող են համընկնել:

Չնայած առջևում “Նոր ալիք” մրցույթի ընտրական փուլն է, որին մասնակցում եմ նաև ես, սակայն որոշեցի ուժերս կենտրոնացնել նաև “ԴԱԼԻԹԱՆ և ընկերները” խորագրի ուղղությամբ:

Բոլոր դեռահասներիս կողմից սիրված աստղ Սելենա Գոմեսի հետ ունեցա երևակայական վիրտուալ հարցազրույց: Սելենան մեեեեե՜ծ հաճույքով պատասխանեց հայ երգչուհուս հարցերին, ով իր նման հայտնի ու սիրված լինելու ճանապարհին է :)

5 փաստ և խորհուրդ Սելենա Գոմեսից

Սելենա Գոմես (Սելենա հունարենից թարգմանաբար նշանակում է լուսին).

Հաջողության գրավականը

- Շոու-բիզնեսում հայտնվեցի 2002թ. մայրիկիս շնորհիվ` շրջանցելով 1400 հավակնորդների, երբ մասնակցում էի “Բարնին և ընկերները” մանկական շոուի քասթինգին: Իմ այցեքարտը ժպիտս է և “Կոնվերս” ապրանքանիշի սպորտային կոշիկները, որոնք, կարծում եմ, անտարբեր չեն թողնում ոչ ոքին: Եղիր այնպիսին, ինչպիսին կաս, չկա քեզանից ավելի լավը. սա է իմ նշանաբանը, որ օգնում է ինձ ամեն ինչում:

Կուռքը

- Ես Ջոնի Դեփի երկրպագուն եմ, սակայն երբեք այն աղջիկներից չեմ եղել, որ փորձում են կրկնօրինակել ուրիշներին և արտաքնապես նմանվել նրանց: Կարծում եմ` շրջապատում աչքի կընկնես, ավելի լավ կնայվես, եթե բոլորից տարբեր լինես:

Նախասիրությունները

- Խենթի պես սիրում եմ կենդանիներին` հատկապես շներին ու ինքս էլ 4 շուն ունեմ` Չիպը, Վիլլին, Ուոլիսը և Ֆիոնան, որոնց մեծ հաճույքով եմ խնամում: Դերասանական լավ խաղը գերադասում եմ երգից: Սիրածս խմբերն են “Fall Out Boy”-ը և”ՙParamore”-ը: Սիրում եմ կիթառ, դաշնամուր և թմբուկ նվագել: Սիրում եմ նաև սպորտը` բասկետբոլը, սերֆինգը և սքեյթը:

Մտերիմ ընկերները

- Իմ մտերիմ ընկերուհին նույնպես հայտնի Դեմի Լովատոն է, ում հետ միասին մեր շոուն ունենք YouTube կայքում: Այն հենց այդպես էլ կոչվում է “The Demi and Selena Show”: Ես ու Դեմին նույնիսկ միևնույն լանջազարդն ունենք` կիթառի տեսքով :)

Չսիրած բանը

- Սենյակս կարգի բերելը: Այն երբեք հավաքած ու մաքուր չի լինում:

Comments: