fbyoutube

«Բարև ամառ»

“Ծո՜վ ալիք…” Դու էլ ես, չէ, արձակուրդներն սկսվելուն պես մտածում հանգստի, ծովի չարաճճի ալիքների հետ խաղալու, արևայրուքի կամ տատիկի հավերի ու ուլիկների հետևից վազվզելու մասին: Ճիշտ ես, որքան սիրենք դպրոցն ու մեր դասընկերներին, դպրոցական աղմկոտ ու աշխույժ առօրյան, միևնույնն է, ամառային արձակուրդները բոլորիս ամենասիրելին են:

Իսկ եթե ծնողներդ դեռ չեն որոշել, թե ուր ես գնալու հանգստանալու, մի տրտնջա, այլ մի պահ մտածիր ու կհասկանաս, որ մեծահասակներն այնքան են սիրում մեզ` երեխաներիս, որ բավական չէ երեք ամիս մեզ համար արձակուրդ են սահմանել, հետն էլ ամռան ուրախ արձակուրդները սկսում են մեր Իրավունքների պաշտպանության օրվա տոնակատարությամբ: Ի դեպ, հենց այս կապակցությամբ էլ մի քանի օր անց` հունիսի 5-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա Մանկական ազգային առաջին մրցանակաբաշխությունը, որին կարող ես հետևել “Հ1”-ի ուղիղ եթերում: Մի քիչ էլ անհամեստություն անեմ ու ասեմ, որ “Mi-Production”-ի կազմակերպած Մանկական մրցանակաբաշխությանը մասնակցում եմ նաև ես ու էլի սիրված փոքրիկ շատ հայտնիներ: Մանկական մրցանակաբաշխության անվանակարգերն էլ մի փոքր այլ են` երաժշտություն, հեռուստանախագիծ, հաղորդավար, թատրոն-կինո և այլն:

Դե, ինչ, վայելենք միասին Մանկական առաջին մրցանակաբաշխությունն ու ամռան զվարթ արձակուրդները: Մինչ հաջորդ հանդիպում :)

Հետևենք նաև, թե ինչպես են իրենց ամառը վայելում մեր հասակակիցները, ովքեր համաշխարհային ճանաչում են վայելում:

 

Comments: