fbyoutube

Շուտասելուկներ և բառախաղեր

Գահակալին ու գահին

Մոտիկ կանգնած ագահին

Ոչ գրպանը կփրկի,

Ոչ էլ ստվերը գահի...

***

Գետագետ մի գորտ,

Գորտագետ մի գետ,

Չի եղել մի դեպք՝

Գժտվեն իրար հետ:

Գետակը տուն է,

Գորտը՝ տանուտեր,

Չե՞ք զարմանա, որ

Գժտվեն տուն ու տեր:

***

Գրպանները չեն գրպանում,

Ագահներն են գրպանում,

Որ խիղճ չունեն

Կամ էլ խիղճ են

Պահում իրենց գրպանում...

***

Գայլի՛ ժանիք, շա՛ն ժանիք,

Վագրի՛ ժանիք, ա՛յ ժանիք...

Էլ ո՞վ ունի աշխարհում

Նման դաժան արժանիք:

Comments: