Как сделать потолок из гипсокартона. Как сделать подвесной потолок в доме. Какой потолок лучше сделать. Отделка ванной комнаты. Быстрая отделка ванных комнат панелями. Отделка ванной комнаты пластиковыми панелями. Кровля крыши профнастилом. Качественные материалы для кровли крыш. Крыша из мягкой кровли. Самоделки для сада. Успешные самоделки для сада своими руками. Самоделки для сада и огорода. Ванная мебель для ванной комнаты. Купить мебель для ванных комнат недорого. Заказ мебели для ванной комнаты. Бизнес малое производство. Самый малый бизнес идеи производство. Новый бизнес производство. Монтаж дверей своими руками. Быстрый монтаж входных дверей. Легкий монтаж пластиковых дверей. С чего начать ремонт квартиры. Быстрый ремонт дома с чего начать. Ремонт своими руками для начинающих.

fbyoutube

Բարի գալուստ
ՀԵՔԻԱԹ

Շուտասելուկներ և բառախաղեր 6-8 տարեկան երեխաների համար

Կատուն գնաց կաթնատուն,
Ասաց՝ այ լավ կատվատուն,
Ամոթ էլ է, չգիտեմ
Ո՞վ է շռայլ կաթնատուն:

***

Քանի՞ նուռ կա մի բռան մեջ,
Քանի՞ հատիկ՝ մի նռան մեջ,
Քանի՞ հատիկ՝ ճաքած նռան,
Ճաքած նռան բաց դռան մեջ:

***

Համով, համով, համով, համով,
Համով ծամոն ունի Համոն,
Համով ծամոն ծախող Համոն
Իր ծամոնն է ծամում համով:

***

Լավաշն ասաց լավաշին՝
Հրավիրված եմ խաշի,
Կուզե՞ս դու էլ եկ գնանք,
Կարծումեմ շատ չի քաշի:

Գնացին բայց ետ չեկան
Լավաշները այն խաշից...

***

Կապկի՜ր, կապկի՜ր, ա՜յ կապիկ,

Ինչքան կարող ես՝ կապկի՜ր:

Կապկելում չի հաղթելու

Աշխարհում ոչ ոք կապկիդ:

***

Կարպետի վարպետը

Վարպետաց վարպետն է:

Վարպետի կարպետը

Կարպետաց կարպետն է:

***

Կետը ծովում հսկա՜ կետ է,

Կետը տողում՝ փոքրիկ կետ,

Ոչ մեկին էլ չի հաջողվում

Տեսնել կետին կետի հետ: 

***

Կատուն գնաց կաթնատուն,

Ասաց՝ ա՜յ լավ կատվատուն,

Ո՞վ է տեսնես այդ շռայլ,

Շռայլաշատ կաթնատուն:

***

Կատուն կպավ կատվի պատվին,

Կատվի պատվին կպավ կատուն:

Կատուն կատվին կանչեց դատի,

Բայց դատարան չեկավ կատուն:

***

Կատվի ձագը մկան ձագին

Դուրս է կանչում մկան ծակից.

- Դո՜ւրս եկ՝ խաղանք, մկա՜ն ձագուկ,

Չձանձրացա՞ր մթին ծակում:

***

Ծունկ չի ծալում սունկը այս,

Ունկ չի դնում սունկը այս,

Որովհետև անունկ է,

Եվ անծունկ սունկը այս:

***

Կամը կամին ասաց.

                  -Կամ,

Ես քեզ հյուր եկած չկամ:

Կամ դու արի իմ տուն, կամ,

Կամ էլ ինձ ընդունիր, կամ:

Կամը ասաց.

              -Ոչ մի կամ:

Հենց այսօր իմ հյուրն ես, կամ:

***

Կոշում ապրող մի զգույշ կոշիկ

Գովում էին Կոշի փոշին.

- Աշխարհ անցիր՝ ոչ մի փոշի

Փոշու համը չի տա Կոշի:

***

- Ծովիկ մորքուր,

Ծովիկ մորքուր,

Ի՞նչ կա, գիտե՞ս, ծովի խորքում:

- Ծովի խորքո՞ւմ:

Խորքում ծովի

Չկա ոչ մի մորքուր Ծովիկ:

***

Ծտի ընտրած ծառը ուռ էր:

Ծտի ճտի ճիտը ծուռ էր:

***

Ծոռան ծոռը Սասնա ծռի

Ամենուր էլ ունի կռիվ.

Մեկ է՝ կյանքի թոհուբոհում

Ճամփան ուր կտանի ծռին:

***

Լոկ մկրատն է մկրատում,

Լոկ մտրակն է մտրակում:

Մկրատով չեն մտրակում,

Մտրակով չեն մկրատում:

***

Լորը դիմեց սալորին.

- Բաց թող, - ասաց, - իմ լորին:

Սալորն էլ թե՝ ա՜յ լորիկ,

Թե բաց թողնեմ քո լորին,

Խնդրում եմ, ինքդ ասա,

Ի՞նչ կմնա ՍԱԼՈՐԻՑ...

***

Լողանում են Սևանում,

Զովանում են Սևանում,

Պառկում տաքուկ ավազին

Սևանում են Սևանում:

***

Խամաճիկներն ընդվզեցին,

Ընդդիմացան թատրոնին,

Կապերն իրենց խզեցին ու

Վերածվեցին ջարդոնի...

***

Իր կտուրից Ասատուրը

Անցավ հարևան կտուրը:

Հարևանը Ասատուրին

Ասաց.

            - Իջիր իմ կտուրից:

- Մի նեղանա, - ժպտաց ուրախ

Կտրին կանգնած Ասատուրը,-

Կուզե՞ս, դու էլ գնա հիմա

Ու բարձրացիր իմ կտուրը:

***

Լավաշն ասաց լավաշին.

- Հրավիրված եմ խաշի:

Կուզե՞ս, դու էլ եկ գնանք,

Կարծում եմ շատ չի քաշի:

Գնացի, բայց ետ չեկան

Լավաշները էն խաշի...

***

Լողանի տակ կարթեր են,

Կարթերի շուրջ ձկներ են,

Շրջապատել խայծերին

Ու խոսում են ձկներեն.

- Եթե սրանք կարթեր են,

Կարթերին էլ խայծեր են,

Ուրեմն՝ զուր չեն սրանք

Անվճար մեզ այցելել...

***

Թե խաղեր են խաղարանում,

Տաղարանում տաղեր են,

Պահարանում էլ երևի

Պահիկներ ու պահեր են...

***

Թե հայրիկը պ ա պ ա ն ա,

Թե մայրիկը մ ա մ ա ն ա,

Քե շնորհիվ կլինի,

Այ ճտպտան սատանա:

***

Թոնիր, թոնիր,

Տոնդ տոնիր:

Տոնդ հացով

Տոնիր, թոնիր:

***

Թռչունը ծնվել՝ թև չուներ:

Թեկուզ թև չուներ՝ թռչուն էր:

Մտքում նա, անշուշտ, թռչում էր,

Ուրախ, որ շուտով երկնքում

Կավելանա մի թռչուն էլ:

Comments: