fbyoutube

Բարև, սեպտեմբեր, ես քեզ սպասում էի՜

Բարև, սեպտեմբեր, ես քեզ սպասում էի :)

Ցտեսություն ամառային զվարճալի օրեր և բարիգալուտ, սեպտեմբեր: Շաաաաատ եմ սիրում աշնան առաջին ամիսը: Կարծում ես` սեպտեմբերի մեկի համար… Նաև դրա, քանի որ իսկապես կարոտել եմ Անժելա Հարությունյանի անվան Ալմանախ > կրթահամալիրի իմ լավ ընկերներին ու սիրած ուսուցիչներիս. այնքան բան ունեմ նրանց պատմելու: Սակայն սեպտեմբերն ամենաշատը սիրում եմ հենց նրա համար, որ այդ ամսին եմ ծնվել ու սեպտեմբերի 19-ին կդառնամ 12 տարեկան Իսկ դու ինչ էիր կարծում, թե ես ավելի մեծ եմ: Դեռ կհասցնեմ մեծանալ, բայց շատ ուրախ եմ, որ մայրիկիս, ինձ աջակցող շատ հարազատ մարդկանց շնորհիվ հասցրել եմ այնքան լուրջ գործով զբաղվել, որ շատերը կարծում են, թե մեծ եմ: Ճիշտ է, դեռ հստակ չեմ որոշել, թե ինչպես կնշեմ ծննդյանս տարեդարձը, բայց այն իմ ամենասիրած տոներից մեկն է: Ով չի սիրում նվերներ ստանալ, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ լսել այն մարդկանցից, որոնց սիրում է: Համենայնդեպս, 12-ամյակս չեմ պատրաստվում անշուք նշել Անցած տարվա նման "աստղավարի" կլինի, թե ոչ, չեմ կարող ասել, բայց որ ինձ նման ուրախ ու զվարթ կլինի, հաստատ է:

Հ.Գ. “ Անի քոչար փրոդակշնի ”և “Ես Yes”-ի ողջ անձնակազմը նախապես սրտանց շնորհավորում է մեր փոքրիկ գործընկերոջն ու լուսավոր բարեկամին` Դալիթային, ծննդյան օրվա առթիվ: Միշտ արևի պես պայծառ լինես, այդպես ժպտերես ու հաջողակ

Comments: