fbyoutube

Ղուկասյան Գագիկ Արմեն «Խորհրդավոր քարանձավի գաղտնիքը»

Սա մի սովորական պատմություն է մի սովորական տղայի` Գագիկի մասին, որի հետ շատ անսովոր բաներ են կատարվում: Հիմա կպատմեմ:
Իմ անունը Գագիկ է: Ես ապրում եմ Երևանում: Տասներկու տարեկան եմ և սովորում եմ դպրոցում:

 

Սա մի սովորական պատմություն է մի սովորական տղայի` Գագիկի մասին, որի հետ շատ անսովոր բաներ են կատարվում: Հիմա կպատմեմ:
Իմ անունը Գագիկ է: Ես ապրում եմ Երևանում: Տասներկու տարեկան եմ և սովորում եմ դպրոցում:
Իմ աչքերը մի քիչ վատ են տեսնում` շատ պատկերներ հեռվից պարզ չեմ տեսնում: Բայց մի օր իմ աչքերի հետ մի տարօրինակ բան կատարվեց: Այդ օրը հերթական դասի ժամանակ ես նստած էի դասարանում և գրավոր էի գրում: Հանկարծ պատուհանից դուրս նայեցի: Ինձ գրավեց այդ օրվա պայծառ, արևոտ օրը, և նկատեցի, որ մեր դպրոցի բակի ծառերից մեկը բացակայում էր: Սկզբում թվաց, թե դա աչքի խաբկանք էր, մտածեցի. «Արևի լույսից հետո միգուցե իմ աչքերը հեռավորության վրա գտնվող այդ ծառը չեն տեսնում, այլապես ինչպե՞ս կարող էր անհայտանալ այդ հսկա ծառըե:
Ես ընկերներիցս էլ չեի կարող հարցնել, քանի որ այդ ամենը կատարվում էր դասի ժամանակ: Մտքերով տարված` հանկարծ լսեցի ուսուցչուհուս ձայնը.
-Գագի'կ, շարունակի'ր գրավորդ:
Շեղվելով այդ մտքից` սկսեցի շարունակել գրել գրավոր աշխատանքս:
Հանկարծ նորից նայեցի պատուհանից դուրս: Կարծես հրաշք տեղի ունեցավ. նորից տեսա այդ ծառը իր նույն տեղում: Մի պահ մտածեցի, որ երևի ինձ էր թվացել, սակայն զարմանք պատճառեց նախ այն հանգամանքը, թե ինչպե՞ս կարող էին աչքերս այդքան պարզ տեսնել այդպիսի հեռավորության վրա գտնվող ծառը և ինչպես հանկարծ այդ ծառի տերևները դարձան դեղին, հետո` կանաչ, նորից դեղին: Ես, առանց կասկածելու որոշեցի դասերի վերջում մոտենալ այդ ծառին, բայց մտածեցի, որ պետք չէ ընկերներիս ասեմ, որովհետև չեն հասկանա:
Երբ ավարտվեցին դասերը, ես վազքով մոտեցա այդ ծառին ու ձեռքս դրեցի նրա բնի վրա: Երբ դրեցի ձեռքս, այդ ծառի տերևները առաջվա նման դարձան կանաչ: Ես անկասկած հասկացա, որ գործ ունեմ կախարդական ծառի հետ: Պտտվեցի այդ ծառի շուրջը և հանկարծ նկատեցի, որ այդ ծառի բարակ ճյուղերից մեկի վրա մարդու ուղեղի նման նկար կար: Ինձ թվաց, թե դա երեխաներն են նկարել, բայց ո'չ,ծառի նախշն էր այդպիսին: Ցանկանում էի կոտրել այդ ճյուղը, որ ավելի ուշադիր նայեմ, սակայն կոտրվելու փոխարեն այն ծալվեց, իսկ ծառի ներքևի մասում մի անցք բացվեց, և ինչ-որ ձգողական ուժ ինձ քաշեց ներս, ու ես ընկա այդ անցքի մեջ: Զարմացա և մի պահ մտածեցի՝ երազ է, սակայն հետո հասկացա, որ իրական է:
Ես հայտնվել էի դեղին պատերով մի քարանձավում: Այնտեղ հեռավոր ինչ-որ լույս երևաց, շատ դժվարությամբ մոտեցա այդ լույսին, ցանկացա դիպչել, բայց այն բաժանվեց 3 մասի: Առաջին մասը մտավ աջ ձեռքիս մեջ, երկրորդը՝ ձախ ոտքիս, երրորդն էլ՝ ուղեղիս, այսինքն՝ գլխիս, և ես ուշաթափվեցի, երբ արթնացա, նկատեցի, որ տանն եմ, իմ մահճակալի վրա և մտածեցի. «Բայց ինչպե՞ս կարող եմ տանը հայտնվել, չէ՞ որ քարանձավում էի` այն դեղին քարերով քարանձավում: Երեի գժվել եմ կամ էլ երազ էրե:
Երբ վեր կացա, անմիջապես փորձեցի ուշադրությամբ զննել աջ ձեռքս, ձախ ոտքս ու նկատեցի, որ թե ձեռքիս, և թե ոտքիս վրա երակներով ինչ-որ նշան է հայտնվել: Որոշեցի մայրիկիս ասել: Մայրիկս ուշադրությամբ զննեց ոտքս, ապա ասաց, որ այն վտանգավոր չէ, երբեմն կարող են ձեռքի և ոտքի երակները արտահայտիչ երևալ և անհանգստանալու կարիք չկա: Բայց ես լավ էի հիշում, որ այդ նշանները ի հայտ են եկել այն տարօրինակ օրվանից հետո:
Մոտեցավ գիշերը, պառկեցի քնելու և որոշեցի. «Վաղն անպայման կգնամ այդ խորհրդավոր քարանձավըե:
Առավոտյան, ինչպես միշտ, ես գնացի դպրոց: Բոլոր երեխաները զարմացել էին ու հարցնում էին.
-Գագի'կ, աչքերդ բուժվե՞լ են: Լա՞վ ես տեսնում:
Իսկ ես պատասխանում էի.
 -Այո', կարծես թե լավ եմ տեսնում, բայց չգիտեմ, թե ինչու է այսպես:
Դասերն ավարտվեցին, և ես անմիջապես գնացի այդ ծառի մոտ: Ճյուղին կպա և նորից ընկա այդ քարանձավի մեջ: Նկատեցի, որ այս անգամ լույսի փոխարեն մի կանաչ կոճակ է փայլում: Մտածեցի. «Եթե այս կոճակը սեղմեմ, այս անգամ ի՞նչ կլինի: Ինչ լինում է, թող լինիե:
Եվ մի անգամից սեղմեցի այդ կոճակը.
-Այս ու՞ր ընկա: Այս ի՞նչ մոլորակ է: Այս մոլորակում էլ կարծես ձգողական ուժ կա, բայց մի քիչ թույլ է:
Հետո ձայն տվի.
-Էհե՜յ, այստեղ բնակիչներ կա՞ն:
Բայց ոչ ոք չարձագանքեց: Նայեցի այս ու այն կողմ և նկատեցի, որ հեռվից ինչ-որ տարօրինակ մեքենա է մոտենում: Ես երբեք այդպիսի մեքենա չէի տեսել: Այն ամբողջովին պատրաստված էր ապակուց` առանց շարժիչի, առանց որևէ մեխանիզմի: Զարմանալի էր, ինչպես էր այն աշխատում, սակայն ինչպես հետո իմացա, դա հատուկ ապակուց էր, որն ուներ մագնիսական ուժ: Երբ այդ մեքենան տեսա, որի մեջ նստած էին երկու տարօրինակ էակներ և մի տղա, որոշեցի թաքնվել թփերի ետևում, քանի որ չգիտեի, թե ինչպիսի՞ էակներ են նրանք` բարի՞, թե՞ չար: Երբ մեքենան մոտեցավ, այդ էակներից մեկն ասաց մյուսին.
-Վերջապես հասանք տուն:
«Որքան տգեղ էակներ ենե,- մտածեցի ես:
Հանկարծ մյուսն ասաց.
 -Այն թփերի ետևում ինչ-որ մեկն է թաքնվել: Դուրս ե'կ:
Եվ ես ստիպված դուրս եկա, իսկ նրանք երկունս էլ զարմացան: Այդ պահին ինձ մոտեցավ այն տղան և մարդկային լեզվով հարցրեց.
-Ո՞վ ես դու, ի՞նչ է քո անունը:
-Իմ անունը Գագիկ է, իսկ քո՞նը:
-Իմը՝ Ռոն:
-Դու ի՞նչ ես անում այս մոլորակում,- հարցրի ես,- այստե՞ղ ես ապրում, այս ի՞նչ մոլորակ է, որտե՞ղ ենք գտնվում մենք:
-Տիեզերական ուժերի մոլորակում,- պատասխանեց Ռոնը,- իսկ ես այստեղ չեմ ապրում. ես Երկիր մոլորակից եմ այստեղ հայտնվել:
- Իսկ ինչպե՞ս ես հայտնվել այստեղ:
-Շատ տարօրինակ ձևով: Մի օր` դասի ժամանակ, նկատեցի, որ մեր դպրոցի ծառը անհայտացել է,- ասաց Ռոնը,- ապա նորից հայտնվեց: Այն շատ զարմանալի թվաց: Հետո նկատեցի, որ ոչ միայն հայտնվել էր այն, այլ նաև փոխում էր իր տերևների գույնը: Որոշեցի դասի վերջում մոտենալ այդ տարօրինակ ծառին: Բայց երբ մոտեցա, ձեռքս կպավ ծառին: Ծառի տերևները նորից կանաչեցին...
- Ուղեղի տեսք ունեցող մի նկա՞ր տեսար այդ ծառի բարակ ճյուղերից մեկի վրա,- ընդհատեցի ես:
-Այո', ինչպե՞ս իմացար, չլինի քեզ հետ էլ է նույն բանը կատարվել:
-Այո,- պատասխանեցի ես:
Հետո Ռոնը շարունակեց.
-Փորձեցի կոտրել այդ ճյուղը, և կոտրվելու փոխարեն այն ծալվեց, անցք բացվեց, և ես ընկա կարմիր քարերով քարանձավի մեջ, այնտեղ կարմիր գույնի մի դեղահաբ գտա: Այն ձեռքիս մեջ կիսվեց ու մտավ աջ ու ձախ ոտքերիս մեջ:
-Իսկ իմ ժամանակ լույսը կիսվեց երեք մասի, մի մասը մտավ աջ ձեռքս, մյուսը՝ ձախ ոտքս, իսկ վերջինը՝ ուղեղս,- ասացի ես:
-Ինձ հետ կատարվել է գրեթե այն ամենը, ինչ-որ քեզ հետ, բայց մի տարբերությամբ, որ յուրաքանչյուրիս քարանձավը եղել է մեր սիրած գույնի: Բայց դա չէ միակ հրաշքը,- ասաց Ռոնը,- դու պետք է ինչ-որ անսովոր ուժի տեր դարձած լինես` այնպիսի ուժի, որ երբեք չես ունեցել:
-Ես այդ մասին չգիտեի,- պատասխանեցի ես:
-Օրինակ՝ քանի որ ոտքերիս մեջ էր մտել այդ դեղը, իսկ իմ ոտքերը թույլ էին, ես կարողացա շատ արագ վազել և թռչել երկնքում,- ասաց Ռոնը:
-Իմ աչքերն էլ լավ են տեսնում,- ասացի ես:
-Միայն դա չէ,- ասաց Ռոնը,- դու նաև պետք է ինչ-որ անսովոր ուժի տեր դարձած լինես: Փորձե՞լ ես քո ուժերը:
-Ո'չ, բայց մտածում եմ, եթե այս լույսը մտել է ուղեղիս, ոտքիս և ձեռքիս մեջ, իսկ լույսի վրա գրված էր «Ֆիզիկուսե, մտածում եմ, որ իմ ուժը կապված կլինի ֆիզիկայի հետ:
Եվ ես սկսեցի փորձել իմ ուժերը: Հանկարծ նկատեցի, որ, կենտրոնացնելով ուժերս, կարողանում եմ փոխել այդ մոլորակի ձգողական ուժը, և այն ավելի ուժեղ է դառնում:
Մեր զրույցին խառնվեցին այդ մոլորակի տարօրինակ էակները և ասացին.
-Դո՛ն, դուք երկուսով պետք է գնաք ձեր Երկիր մոլորակ: Ձեր մոլորակի վրա անտեսանելի ռոբոտներ են հարձակվել: Դուք պետք է ձեր ստացած ուժերն օգտագործեք ի փրկություն ձեր մոլորակի:
Ռոնը ծանոթացրեց ինձ այդ էակների հետ: Նրանցից մեկին անվանում են Ջյեդ, իսկ մյուսին՝ Դայ: Ջյեդը ինձ տվեց հատուկ ակնոց, իսկ Դայը Ռոնին տվեց էլեկտրական քարտեզ: Նրանք ասացին, որ ակնոցն ունի հրահանգներ կատարելու 2 աստիճան: Առաջին դեպքում այն ցույց կտա այդ չար ռոբոտների անտեսանելի գաղտնի ճանապարհները, որոնց միջոցով նրանք կարող են ներխուժել մեր մոլորակ և վերադառնալ իրենցը, իսկ մենք, տեսնելով այդ ճանապարհները, կարող ենք փակել: Երկրորդ աստիճանի դեպքում կարող ենք տեսնել ապագան և կանխել տարերային աղետների անցանկալի հետևանքները: Իսկ քարտեզը ցույց կտա, թե այդ պահին այդ անտեսանելի ռոբոտները երկրագնդի որ մասում են գտնվում, որի շնորհիվ կկարողանանք այդ աղետներից փրկել բնությունն ու մարդկությունը: Ջյեդն ու Դայը մեզ տվեցին նաև իրենց անսովոր մեքենան և հաջողություն մաղթեցին: Սակայն ես և Դոնը որոշեցինք իրենց էլ մեզ հետ տանել, ու Դոնն ասաց.
-Բայց դուք ինչու՞ չեք գալիս մեզ հետ:
Դայը պատասխանեց.
-Ձեր ժողովրդի համար մենք անսովոր էակներ ենք, նրանք չեն հասկանա մեր բարի ցանկությունները և կհալածեն մեզ:
-Ո՛չ, մենք թույլ չենք տա,- ասացինք մենք,- խմդրում ենք, եկե՛ք մեզ հետ: Առանց ձեզ շատ դժվար կլինի:
-Լա՛վ, եթե այդպես է, ուրեմն կգանք և կօգնենք ձեզ: -Դե գնացինք Երկիր մոլորակ,- ասաց Դոնը:
Մենք այլմոլորակայինների հետ հասանք Երկիր մոլորակ: -Հիմա կիմանանք, թե ի՞նչ է լինելու,- ասացի ես և դրեցի ակնոցը:
Տեսա` իմ շենքը այրվում էր, իսկ Դոնը, երբ դրեց, տեսավ, որ իրենց տունը ավերիչ երկրաշարժից քանդվել էր: Մենք ընկանք խուճապի մեջ, բայց մեր ընկերներ` Ջյեդն ուԴայը, հանգստացրին մեզ` ասելով.
-Դա ապագայում է լինելու, մի վախեցե'ք, միայն փորձե'ք արագ անցնել գործի:
 -Ուրեմն, իրո՞ք, մենք ապագան ենք տեսնում,- հարցրինք մենք: -Այո', բայց դուք հիմա պետք է գտնեք ռոբոտների տեղը:
Մենք անմիջապես բացեցինք քարտեզը և տեսանք, որ չար ուժերը գտնվում են Ճապոնիայի տարածքում` ավերիչ երկրաշարժի տեսքով ու իրենց չար գործն արդեն ավարտելով՝ շարժվում են դեպի Հայաստան` փորձելով ճանապարհին ավերել ամեն ինչ:
Բայց Ռոնը, վերցնելով էլեկտրական ցանցը, թռավ նրանց ետևից և թաքնվեց՝ սպասելով հրահանգին: Իսկ ես, Ջյեդից և Դայից վերցնելով մի քանի մեծ և ծանր մագնիսե գնդակներ, ակնոցը դրեցի առաջին աստիճանի բարդության վրա և շարժվեցի նրանց գաղտնի ճանապարհով: Այդ ընթացքում փակեցի նրանց գաղտնի ճանապարհները: Իսկ երբ հասա իմ որոշած տեղը, հզոր ուժի շնորհիվ, վեր բարձրացրի այդ հատուկ մագնիսները և մագնիսական զորեղ ուժին չդիմացան այդ ռոբոտները և դառձան անզոր ու չկարողացան շարժվել: Ռոնն այդ ժամանակ նետեցէ էլեկտրական ցանցերը և օդ բարձրացնելով դրանց՝ գցեց մեր այլմոլորակային ընկերների ապակե մեքենայի մեջ: Ջեյդն ու Դայն ասացին.
-Բայց դուք, տղանե'ր, նրանց գլխավորին չեք բռնել:
Ռոնը նայեց քարտեզը և ասաց.
-Քարտեզի վրա երևում է, որ նա գտնվում է Արարատյան դաշտավայրի վրա՝ սառնամանիքի տեսքով:
Ես ակնոցը դրեցի և ասացի Ռոնին.
-Նրա գլխի մեջ միկրոսխեմա կա, տեսնու՞մ ես այն, Ռո'ն:
-Այո':
-Դու պետք է այդ միկրոսխեման հանես, եթե չհանես, իմ ուժերը անզոր կլինեն
նրա նկատմամբ:
-Իսկ ինչպե՞ս հանեմ,- հարցրի ես:
-Դու պետք է թռչես և ակնոցի օգնությամբ գտնես ու հանես այն:
Այդպես էլ արեց Ռոնը: Նա հանեց միկրոսխեման: Հետո ես անցա գործի: -Համաձայն ֆիզիկայի և մեխանիկայի օրենքների` թող կա'նգ առնեն ռոբոտի բոլոր մեխանիզմները,- ասացի ես:
Կենտրոնացնելով իմ բոլոր ուժերը` ես կարողացա հաղթել նրան և անշարժացնել: Այդ չար ռոբոտը միայն հուսահատ բղավում էր.
-Օ՜, ո՜չ, ես այլևս չեմ կարողանում շարժվել:
-Այո', մեզ մոտ ստացվեց, մենք հաղթեցինք այս չար ռոբոտներին և մեր երկիրը փրկեցինք տարերային աղետներից,- ուրախությունից գոչում էր Ռոնը:
Մեր ընկերներն ասացին.
-Ապրե'ք դուք, տղանե'ր: Մենք հիմա հանգիստ կարող ենք գնալ մեր մոլորակ, իսկ դուք խաղաղ ապրել այս մոլորակում: Մենք այս կախարդական ակնոցը կթողնենք այն խորհրդավոր ծառի մեջ: Եթե տեսնեք, որ ձեր դպրոցի բակի ծառը նորից է անհայտանում ու հայտնվում, նրա տերևները փոխում են իրենց գույնը, ուրեմն երկիրը վտանգի մեջ է: Դուք արդեն գիտեք, թե ինչպես ծառի օգնությամբ մտնեք քարանձավ և վերցնեք այս ակնոցը, որի միջոցով կիմանաք ապագայում սպասվող վտանգը և հուսով ենք՝ կկարողանաք փրկել մարդկությանը և ինքներդ հաղթահարել այդ փորձությունները, իսկ եթե դժվարանաք, մեզ դիմե'ք, մենք անպայման ձեզ կօգնենք:
Մենք միմյանց հրաժեշտ տվեցինք՝ տպավորված օրվա անսովոր իրադարձություններից:
-Հետաքրքիր արկածներ եղան, այնպես չէ՞ Գագի'կ,- ասաց Ռոնը:
-Բայց գիտե՞ս ինչն է կարևոր, որ մենք կարողացանք ինչ-որ չափով օգտակար գործ կատարել և փրկել մարդկությունն ու մոլորակը չարիքից:
-Այո', Գագի'կ, իրոք, մենք հերոսական գործ կատարեցինք:
Հետո Ռոնի հետ գրկախառնվեցինք ու գնացինք տուն: Այդ օրվանից մենք դարձանք մտերիմ ընկերներ: Պարզվեց, որ մենք սովորում էինք նույն դպրոցում: Իմ աչքերն այդ օրվանից հետո սկսեցին լավ տեսնել, իսկ Ռոնի ոտքի թուլությունն անցավ:
Այսպիսով` երեխանե'ր, իմ հեքիաթը վերջացավ, բայց մի բան չմոռանա'ք այսքան պատմածիցս, հավատացե'ք ձեր երազանքներին և, միգուցե, մի օր էլ ձեր երազանքները կատարվեն, ինչպես իմը: Դե մնաք բարով, և հիշե'ք այս հեքիաթն ու իմացե'ք` ամեն տեսակի դժվարություն էլ կարող եք հաղթահարել, եթե միասնաբար գործեք և հավատաք ձեր ուժերին ու միշտ նպատակասլաց լինեք:

br /

Comments: