fbyoutube

Խաչատրյան Մանե Հրաչ «Կյանքի դարձած հեքիաթ»

Լինում է, չի լինում, մի շատ հին գյուղերից մեկում մի իմաստուն վարդապետ է լինում, որն ուներ չորս որդի:
Որդիներից ավագը՝ Սելիքը, աչքի էր ընկնում իր խելացիությամբ և պայծառատեսությամբ: Նա կարողանում էր բոլորի երազները գուշակել, նույնիսկ կանխատեսել այն վտանգը, որ սպասվում էր:

 


Լինում է, չի լինում, մի շատ հին գյուղերից մեկում մի իմաստուն վարդապետ է լինում, որն ուներ չորս որդի:
Որդիներից ավագը՝ Սելիքը, աչքի էր ընկնում իր խելացիությամբ և պայծառատեսությամբ: Նա կարողանում էր բոլորի երազները գուշակել, նույնիսկ կանխատեսել այն վտանգը, որ սպասվում էր:
Երկրորդ որդին՝ Հսւյկը, ամուր ուժի, համառ բնավորության շնորհիվ ստացել էր «Ղաչաղ» մականունը:
Մի օր հայրը Հայկին ուղարկեց հարևանից լինգը խնդրելու ճանապարհի կենտրոնից հսկա քարը հանելու և դեն նետելու համար: Մի փոքր անց «Ղաչաղ» Հայկը առանց լինգի ետ վերադառձավ` աչքերը լցրած վրեժով: Քանի որ նա բնավորությամբ չար չէր, անտեղի ոչ մեկին վնաս չեր հասցնի: Այդ օրը հարևան Մոսին վրեժ արթնացրեց «Ղաչաղ» Հայկի սրտում՝ ասելով, որ լինգ չունեն, չեն էլ ունեցել: Այդ պահին լինգը պատին հենած տաքանում էր օրվա արևի ջերմ շողերից: Հայկը ուշադրություն չդարձնելով հարևանի սուտ խոսելուն, պտտվեց, որ տուն գնա: Այլևս չդիմանալով` վերցրեց հարևան Մոսու լինգը և նետեց տիրոջ ոտքերի տակ:
Մելիքի արարքից ապշած ահը սրտում Մոսին մտավ տուն ու դուռը փակեց:
Վարդապետ Հակոբի երրորդ որդին` Հովհաննեսը, իր մյուս երկու եղբայրների նման ուժ ու եռանդով աշխատել չէր սիրում, սակայն նա էլ էր իր գործի վարպետը. շատ էր սիրում անասուններին, հասկանում էր նրանց լեզուն:
Հասարակ հովիվ էր, բայց մեծ սրտով:
Ինչպես բոլոր հեքիաթներում, այնպես էլ իմ հեթիաթում ոչ բոլոր հերոսներն են դրական: Իմ հերոսի չորորդ որդին՝ Սահակը, աչքի էր ընկնում իր ագահությամբ ու ժլատությամբ:
Այսպես ապրում էին իմ հերոսները` միավորելով իրենց ուժն ու բանականությունը:
Մի օր էլ` աշխատանքի եռուն պահին, լուր հասավ, որ հարևան երկրից թշնամին` պատերազմի դրոշն առած, ավերելով ճանապարհին ամեն ինչ, թրի տալով ահել ու ջահել, գալիս է իրենց երկիր:
Մեր հերոսի ունեցածն ին՞չ էր` չորս որդի, մի սուրու ոչխար, մի քանի կով, մի քիչ էլ կճուճով պահած ոսկի: Քանի որ վարդապետն աչքի էր ընկնում իր իմաստությամբ և մտքի պայծառությամբ, վերցրեց իր ընտանիքն ու օրը գիշերով ճանապարհ ընկավ: ճանապարհի ողջ ընթացքում որդիներից ավագը` Մելիքը, իր պայծառությամբ կարողանում է աչքերը փակ առաջնորդել ոչ միայն իր հարազատներին, այլ նաև թշնամու ճանկերից մի խումբ փրկվացներին:
Իմաստուն վարդապետն իր ունեցած ոսկին և ոսկյա զարդերը թաքցրեց կովերի փորում, քանի որ ավազակներն այդ խառնաշփոթության պահին շատ նենգություններ էին կատարում:
Այսպիսով` յոթ օր, յոթ գիշեր մեր հերոսները գերբնական ուժի օգնությամբ ճանապարհ են կտրում, անցնում մինչև հասնում են մի գյուղ, որտեղ էլ հիմնովին հաստատվում են: Անցնում են օրեր: Տարիների ընթացքում իմաստուն վարդապետի որդիները ընտանիք են կազմում, ունեցած հարստությունը բաժանում են չորս մասնի: Բայց մեր հերոսների համար կյանքում ամենակարևորը ոչ թե գանձն ու հարստությունն էր, այլ ծնողին լսելը, պարտքի զգացումը, վարքը և ներողամիտ լինել մեղավորների հանդեպ, քանի որ ամեն ոք պետք է ներողամիտ լինի: Իմաստություն և հավատարմություն` սա է ուղիղ ճանապարհը:
Սա էլ մեր հեքիաթի վերջը, իսկ ով կարդաց իմ հեքիաթը, թո'ղ երկնքից ոչ թե երեք խնձոր բռնի, այլ իմ հեքիաթի խոսքերին հետևի...

 

Comments: