fbyoutube

Այվազյան Ռոբերտ Տիգրան «Չար Ալենը»

Լինում է չի լինում մի չար տղա է լինում, անունը` Ալեն: Նա ուներ իրենից փոքր մի քույր` Էլեն անունով: Տղան այնքան չար էր, որ ամեն օր վիճում էր քրոջ հետ, բարկացնում մայրիկին և տատիկին:

-Ալե'ն ջան, դասերդ սովորի'ր,- խոհանոցից լսվում էր տատկի ձայնը:

 


Լինում է չի լինում մի չար տղա է լինում, անունը` Ալեն: Նա ուներ իրենից փոքր մի քույր` Էլեն անունով: Տղան այնքան չար էր, որ ամեն օր վիճում էր քրոջ հետ, բարկացնում մայրիկին և տատիկին:

-Ալե'ն ջան, դասերդ սովորի'ր,- խոհանոցից լսվում էր տատկի ձայնը:

Ալենին ընդհանրապես չէր էլ հետաքրքրում: Ի՞նչ դաս, ի՞նչ ուսում, իսկ ո՞վ խախար, ո՞վ չարություն աներ:

-Տատի'կ, մայրիկն աշխատանքից կգա միասին կսովորենք,- ծուլանալով պատասխանում էր տղան` մի վայրկյան անգամ չմտածելով, որ մայրիկն երեկոյան հոգնած էր վերադառնում ու քանի, քանի անգամ էր խնդրել դասերը սովորել մինչև իր գալը: Բայց տղան անում էր այն, ինչ ցանկանում էր. ուզում էր համակարգիչ էր խաղում, մտքով անցներ` քրոջը կնեղացններ, տատիկին կբարկացներ:

Եվ այսպես շարունակ: Ամեն օր նույնը:

Մի օր Ալենը սովորականի պես դպրոցից տուն էր վերադառնում: Մտածում էր, թե ինչ կարելի էր անել այդ օրը, ինչով կարելի էր խաղալ և որոշեց. Կանչեց Էլենին, և նրանք սկսեցին խաղալ: Սկզբում ամեն ինչ հանգիստ էր ընթանում, և կարծես ոչ մի արատառոց բան չկար, բայց հանկարծ…

 -Այս ի՞նչ է: Էլե'ն, Էլե'ն, չշարժվե'ս, սպասիր' թաց կտոր բերեմ,- աղեկտուր լալիս էր տատիկը:

Դաժան խաղի արդյունքում Էլենը վայր էր ընկել` վնասելով գլուխը: Աղջիկը նեղացած, արցունքով լցված հայացքով նայում էր եղբորը` կարծես մտքում ասելով. Ի՞նչ եմ քեզ արել, ե՞րբ ես դադարեցնելու ինձ նեղացնելը: Ա՜խ ցավում է:

Երեկոյան մայրիկը աշխատանքից հոգնած տուն վերադառցավ: Տատիկը հայտնեց կատարվածի մասին: Նա էլ բարկացավ, մտավ իր սենյակն ու աղիողորմ լաց եղավ:

-Այսպես չի կարող շարունակվել: Մինչև ե՞րբ է իմ տղան այսքան անշնորհք մնալու. ինձ օր ու արև չի տալիս: Ա՜խ, հոգնել եմ արդեն: Ի՞նչ անեմ, ինչպե՞ս անեմ, որ խելքի գա:

Եվ այդ պահին հայտնվեց ծեր կախարդուհին և լուսամուտից ներս մտավ: Կախարդուհին հայտնվում էր միայն այն պահերին, երբ երեխաներն իրենց վատ էին պահում, երբ էլ հնարավոր չէր դադարեցնել նրանց: Նա պատժում էր երեխաներին` իրենց սիրելի մայրիկներին քարե արձան դարձնելով:

Ալենը նույնպես բացառություն չէր: Կախարդուհին վաղուց էր հետևում նրան ու լուռ սպասում էր: Նա սպսում էր, բայց համբերության բաժակը կամաց-կամաց լցվում էր, և երբ ամեն ինչ արդեն իր գագաթնակետին էր հասել, կախարդուհին գործի անցավ. ներս մտավ սենյակ, ուշադիր նայեց արցունքից ու տառապանքից մաշված մայրիկի դեմքին և թափահարելով իր կախարդական փայտիկը` քարացրեց նրան:

 -Մայրի'կ, մայրի' կ դասերս մնացին, չե՞ս գալիս,- կողքի սենյակից բղավում էր Ալենը,- մայրի'կ, դե արի:

Անցավ կես ժամ, սակայն տղան ծուլանում էր սենյակ մտնել և մորը կանչել. նախընտրում էր բղավել: Տեսնելով, որ մայրը ոչ մի կերպ չի արձագանքում` Ալենը բարկացած մտավ սենյակ:

 -Ո'չ, մայրի'կ,- շարունակ բղավում էր տղան:

-Ի՞նչ է պատահել, Ալե'ն,- տղայի բղավոցից սարսափած գոչեց տատիկը:

 -Վա՜յ, Վո՜ւյ, Աննա' , ի՞նչ է եղել, այս ի՞նչ դժբախտություն եկավ մեր գլխին, բայց ինչպե՞ս, մի՞թե հնարավոր է, ո՞վ է արել, բայց ինչո՞ւ:

 Ալենը պատուհանի մոտ հանկարծ նկատեց ճերմակ թղթի մի կտոր. նամակ էր: Բայց ո՞վ էր գրել, ինչպե՞ս էր այն հայտնվել սենյակում: Տղան կռացավ, վերցրեց այն և սկսեց կարդալ. Սա պատիժ է: Երբ դու կկարդաս այս նամակը, մայրդ վաղուց քարե արձան դարձած կլինի: Քո չարության և ծուլության հետևանքն է այս արձանը: Ես եմ նրան քար դարձրել, քանի որ դու քեզ վատ էիր դրսևորում, չէիր լսում, չէիր հարգում հարազատ մորդ: Գիտեմ, եթե կարդում ես այս նամակը, ապա անպայման կցանկանաս օգնել նրան, և դու ունես այդ հնարավորությունը: Ես քեզ միայն մեկ հնարավորություն կտամ ուղղվելու, բայց ընդամենը մեկը: Դու ունես հինգ օր: Այդ ընթացքում պետք է աշխատես, փոխվես, ու երբ տեսնեմ, որ դու իսկապես փոխվել ես, կօգնեմ մայրիկիդ, իսկ եթե ոչ` նա հավիտյան քարացած կմնա: Գնա'ու մտածի'ր, Ալե'ն, գնա' ու փոխվի'ր, միայն նման կերպ դու կօգնես մայրիկիդ, միայն այդ ժամանակ ես նրան կրկին կյանք կպարգևեմ՚:

Ալենը լուռ էր` մտածում էր շարունակ, մտածում. "Այսպես չի լինի, ես պետք է փոխվեմ, ես չեմ կարող կորցնել մայրիկիս: Բայց ինչի՞ց սկսել: Այո', պետք է, պետք է մի բանից սկսել, մի բան անել: Ես գիտեմ, ես կսկսեմ վաղվանից: Ա՜խ, մամ ջա'ն, ների'ր ինձ, ես քեզ շատ եմ սիրում, ես մեղավոր եմ: Բայց պետք է այնպես անել, որ մինչև հայրիկի վերադառնալը, ամեն ինչ առաջվա նման լինի, մայրիկը մեր կողքին լինի, պետք չէ, որ հայրիկը իմանա այս մասին":

Առաջին օրն էր կամաց-կամաց լուսանում: Արևը իր ճառագայթներն էր տարածում աշխարհի վրա, ամեն ինչ սովորական էր. ամեն ինչ, բացի Ալենենց տնից: Վառվում էր սենյակի լույսը: Ալենն էր վաղ արթնացել և գազօջախի մոտ հետևում էր եռացող թեյնիկին: Արթնացել էր նաև Էլենը. դպրոց գնալու ժամանակն էր: Եղբայրնօգնում էր քրոջը հագնվել, հետո առաջին անգամ նախաճաշ պատրաստեց քրոջ համար:Նրանք միասին նախաճաշեցին և գնացին դպրոց:

Դպրոցում նույնպեստղան իրեն զուսպ էր պահում. չէր նեղացնում դասընկերներին, չէր պատասխանում ուսուցիչներին, ուշադրությամբ լսում էր դասը, և երբ ուսուցչուհին նրան հարց էր տալիս, ուրախ պատասխանում էր:

 Ահա և հնչեց զանգը, որն ազդարարում էր տուն գնալու ժամանակը: Ալենըսարսափում էր տուն գնալ: Ե՜վ վախենում էր, և գիտակցում, որ ամեն ինչ իր ձեռքերում էր,միայն ինքը կարող էրամեն ինչ փոխել և ամեն ինչ վերադարձնել: Հետո ուժ գտնելով իր մեջ` արագ վերցրեց պայուսակը, իջավ մեկ հարկ ներքև և օգնեց Էլենին դասավորել պայուսակն ու նրանք միասին տուն վերադարձան:

 Տղան արագ նստեց, ճաշեց և ի զարմանս տատիկի` վազելով գնաց սենյակ: Բայց ո' չ, նա չէր խաղում, չարություն չէր անում, չէր վնասում քրոջը. տղանդաս էր սովորում: Բացել էր գրքերնու շարունակ անհագորեն կարդում էր: Այսպես գլորվեցին ժամերը, տղան այդ ընթացքում սովորեց իր դասերը: Նրան թվում էր, որ եթե վեր կենա իր տեղից ամեն ինչ կփչացնի և այլևս չիկարողանա ոչինչ փոխել: Բայց արդեն աչքերը կարմրել էին, և նա չէր կարողանում նստել: Վերջապես ուժասպառ վեր կացավ աթոռից:

 -Տատ, ի՞նչ անեմ, քեզ ինչո՞վ օգնեմ: Ի՞նչ կա անելու: Գնա՞մ հաց գնելու,- հարցրեց Ալենը տատիկին, չնայած, որ տրամադրություն չուներ ոչինչ անելու:

 -Ոչինչէլչկա անելու Ալե'ն, դու ավելի լավ է դասերդ սովորի¢ր,- ասաց տատիկը:

-Բայց ես արդեն սովորել եմ իմ վաղվա դասերը, նույնիսկ մյուս օրվա դասերն էլ եմ սովորել,- նեղացած հայացքով պատասխանեց Ալենը:

 Տատիկը զարմացավ."Այս ի՞նչ է կատարվում տղայի հետ, մի՞թե նա կարող է այսքան փոխվել, աչքերիս չեմ հավատում: Ես նույնիսկ չզգացի, երբ մտավ սենյակ, երբ դասերը սովորեց, իսկ ես կարծում էի, որ Ալենnանուղղելի է: Փաստորեն սխալվեցի: Խեղճ տղաս որքա±ն է տանջվում, որքա՞ն կարող է ծնողի հանդեպ ունեցած սերը փոխել երեխային, ինչպե՞ս կարող է կարոտը ստիպել անել այն,ինչ խնդրանքով և աղաչանքով հնարավոր չէր":

Երեկոյան տղան մտավ մոր սենյակը, մոտեցավ մոր քարացած արձանին, ծնկի եկավ ու աղեկտուր լացեղավ:

 -Մամ ջա'ն,ես կփոխվեմ, անպայման կփոխվեմ, այ կտեսնես, ես էլ չարություն չեմ անի, քեզ չեմ նեղացնի, դու ինձնով միայն կհպարտանաս,- շշնջում էր նա:

Այնուհետև կանգնեց, համբուրեց սառը քարնու դուրս եկավ սենյակից:

Ալենը չէր գտնում իր տեղը, նա պատրաստ էր ամեն ինչ անել, ամեն ինչ տալ, միայն թե այս հինգ օրը շուտ անցներ: Միայն թե իր արարքներում հանկարծ նորից չսխալվեր ու ամեն ինչ փչացներ: Նա շատ էր վախենում, ամեն քայլից առաջ մտածում էր դրա լավ ու վատ կողմերիմասին:

 Արդեն գիշեր էր: Ալենը քնած չէր.նա մտածում էրև պլանավորում վաղվա օրը:

 Նախորդօրվա նման երկրորդ օրը նույնպես տղան վաղ արթնացավ, օգնեց քրոջը:Այս անգամ նա հոգատար վերաբերմունք ցուցաբերեց նաև տատիկի նկատմամբ: Կյանքում առաջին անգամ Ալենը սուրճ պատրաստեց՝ մտքումվերհիշելով,թե ինչպես էր դա անումմայրիկը:

Սուրճը դրեց սեղանին, արթնացրեց տատիկին և դուրս եկավ:

 Արդեն երկրորդ անգամնէր Ալենը զարմացնում տատիկին: Խեղճ կինը չէր հավատում աչքերին: Դաիր թոռնի՞կն էր, մի՞թե հնարավոր է այդքան փոխվել ահա թե որքա՜ն հզոր կարող է լինել մոր հանդեպ ունեցած որդիական սերը:

Միայն տատիկը չէր,որ զարմանում էր: ՈՒսուցիչներն էլ բացառություն չէին:Նրանք անհավատալի էին համարում Ալենի պահվածքը, քանի որ ամբողջ օրվա ընթացքում նկատողություն անելու ոչ մի առիթ չէինունեցել:

Երեխաները վերադարձան դպրոցից,ճաշեցին և պատրաստվեցին սովորել դասերը:

 -Էլեն ջա' ն, մի փոքր սպասի'ր, ես քեզ կօգնեմ, դասերդ կպատրաստենք,-խոհանոցից լսվեց տատիկի ձայնը:

 -Լավ, տատ ջա'ն,- ասաց Էլենը:

Իսկույն դռների մոտ հայտնվեց Ալենը, նստեց քրոջ կողքին և ասաց.

-Էլեն ի՞նչ են հանձնարարել քեզ, ասա', այսօրես կօգնեմ քեզ:

-Դո՞ւ: Դու չես կարող: Դու երբեք չես օգնել ինձ,- զարմացած պատասխանեց Էլենը, որի ձայնի մեջ և հեգնանք ևվախվորած երանգ կար:

Չեմ օգնել, այսուհետ կօգնեմ, ես կարող եմ, արդեն գիտեմ այնամեննինչը, որ դու ես հիմա սովորում:

Մինչև ուշ երեկո Ալեննօգնեց Էլենին, իսկ հետո սկսեց իր դասերը սովորել:

Տղայի աչքերը փակվում էին արդեն, բայց նա կարդում էր`շարունակ կարդում, անգիր սովորում, վարժություններն ու խնդիրները լուծում: Նա անում էր այն ամեննինչ մայրը ամեն անգամ խնդրում էր անել, բայց նա միշտ ասում էր, որ մի քիչ հետո կանի կամ խնդրում էր որ չանի: Նա հատ-հատ հիշում էր մայրիկի բոլոր բառերը, խնդրանքները և փորձում ոչինչ չխախտել: Երբեմն ծուլություն էր զգում, բայց հետո հիշում էր քարացած մոր դեմքը, որը կարծես օգնություն էր աղերսում իր որդուց: Այս ամենը հաշվի առնելով` Ալենըպայքարում էր իր դեմ ու,գերբնական ուժ գտնելով իր մանկական հոգում,շարունակում էր փոփոխությունների դժվարին ճանապարհը:

Առավոտյան վաղ զարթուցիչը զնգաց:Ալենը քնաթաթախ նայեց շուրջբոլորը և զգաց, որ ամբողջ գիշեր աթոռին նստած է լուսացրել: Նա նույնիսկ չէրնկատել, թե ինչպես է քնել`բաց գրքին դնելով հոգնած գլուխը:

-Այվազյան Ալեն,-կարդաց ուսուցիչը մատյանում տղայի անունը,- մոտեցի¢ր գրատախտակին:

Ալենը մոտեցավ, պատասխանեց ուսուցչի բոլոր հարցերին:

Հաջորդ դասը մայրենի լեզու էր: Դասարան մտավ գրականության ուսուցիչը: Ալենը ինքը ցանկացավ պատասխանել դասը: Դասը վերաբերում էր մայրիկներին: Երբ ուսուցիչը հարցրեց, թե ինչ կպատմի նա իր մոր մասին, ինչպես կնկարագրի իր սերը մոր հանդեպ, տղան սկզբում հուզմունքից չկարողացավ խոսել: Հետո մի կերպ խեղդելով արցունքները` կամաց շշնջաց.

-Ես այնքան եմ սիրում իմ մայրիկին, որ կարող եմ քարն էլ կենդանացնել:

Իհարկե, ոչ ոք չհասկացավ նրա պատասխանի իմաստը, բայց նա գիտեր`ինչ էր ասում: Միայն նա էր հասկանում իր խոսքի լրջությունն ու խորությունը:

Այս պահիննա իրեն ավելի ուժեղ զգաց, քանի որ բարձրաձայն ասաց այն բառերը, որոնք արդեն մի քանի օր էրիրեն հանգիստ չէին տալիս: Նա բարձրաձայնեց իր միտքը,և ինքն էլ սկսեց հավատալ, որ իր մոտ ամեն ինչ կստացվի, չէ որ հետադարձի ճանապարհ չկա, չէ որ այդամենն իր մեղքով էրև ինքն էլ պետք է ուղղեր:

Այսպես անցնում էին օրերը,և տղան իսկապես փոխվում էր: Ոչ ոք չգիտեր նրա գաղտնիքը, ոչ ոք չէր զգում նրա զգացածը:

Բոլորը հիանում էին այդ փոքրիկ մարդուկով, որնամեն ինչ անում էր այնպես չափված ու ձևված, այնպես մտածված ու կշռադառված, որ նույնիսկ հասուն մարդը չէր կարողանա այդպես դրսևորել իրեն:

Մոր կարոտը խեղդում էր: Նա ուզում էր տեսնել մորը, բայց չէր կարողանում տեսնել նրա քարացած դեմքնու չլսել նրա այդքան անուշ ու քնքույշ ձայնը:

Երեկոյան Ալենը, հաղթահարելով իրեն տանջող ցավը և այլևս չկարողանալով դիմադրել անհագ կարոտին, մտավ մոր սենյակը, նայեց քարե արձանին և մտքում ասաց."Մամ ջա'ն,քիչ մնաց, վաղը ամեն ինչ կավարտվի, ես էլ երբեք քեզ չեմ նեղացնի, մամ ջա'ն, գիտե՞ս, այնքան եմ փոխվել, գիտես դաս եմ պատասխանել, ուսուցիչը ինձ գովել է: Ես գիտեմ, որ դու լսում ես ինձ ու տեսնում` ինչ եմ անում: Մամ ես գիտեմ, որ դու հիմա հպարտանում ես ինձանով ու անսահման երջանիկ ես, որ ես հանուն քեզ պատրաստ եմ ամեն ինչի: Չէ որ դու կարծում էիր, թե քեզ չեմ սիրում: Հիմա մամ ջա'ն ժամանակն է, որ քեզ ապացուցեմ ին սերը և համոզեմ քեզ,որ անսահման եմ քեզսիրում":

Վերջին`հինգերորդ օրն էր: Բոլորը սպասում էին հրաշքի: Ալեննանհանգիստ պտտվում էր սենյակում, կախարդուհին չկար:

Այդքան պատասխանատու օրը ո՞ւր էր անհայտացել նա, ինչո՞ւ չէր գալիս, մի՞թե Ալեննինչ-որ բան այնպես չէր արել: Բայց չէ որ նա փոխվել էր, չէ որ բոլորին օգնում էր ու ոչ մի հարցում չէր զլանում և սովորականիպես չէր տրտնջում:

Ուշ գիշեր էր: Աստղերը փայլում էին երկնքում, իսկ Ալենի աչքերում փայլում էին արցունքները: Նա նայում էր երկնքին, կարծես ինչ-որ հրաշքի էր սպասու: Նա աղերսանք ուներ, բայց թե ում ինքն էլ չգիտեր:

Սպասումով բացեց լռության մատնված սենյակի դուռը, ներս մտավ, կռացավ մոր ոտքերի առջև, գլուխը դրեց քարացած ծնկներին:Նա այլևս հույս չուներ, որ երբևէ կլսի մոր ձայնը: Արդեն մարում էին նրա սրտում եղած հույսի վերջին շողերը:

- Ես սիրում եմ քեզ, մամ ջա' ն,-շշնջաց տղանևայս կախարդական խոսքերից կատարվեց հրաշք. մորջերմ համբույրից կյանքը լցվեց նոր վառ գույներով:

 

 

 



Comments: