fbyoutube

Շահբազյան Լիլիան Կարեն «Կույր աղջիկը»

Կար չկար աշխարհում մի կույր աղջիկ կար: Նրան բոլորը լքել էին: Նա խեղճ որբուկ էր, որովհետև կույր էր ծնվել, իսկ թերություն ունեցող մարդկանց ոչ ոք չէր սիրում` անգամ նրա հարազատ ծնողներն էին նրան ծաղրում և ծիծաղում նրա վրա: Դրա համար էլ նա որոշել էր փակվել մի փոքրիկ տնակում` չար մարդկանց աչքից հեռու: Ապրում էր նա կիսասոված, աղքատ վիճակում:

 

Կար չկար աշխարհում մի կույր աղջիկ կար: Նրան բոլորը լքել էին: Նա խեղճ որբուկ էր, որովհետև կույր էր ծնվել, իսկ թերություն ունեցող մարդկանց ոչ ոք չէր սիրում` անգամ նրա հարազատ ծնողներն էին նրան ծաղրում և ծիծաղում նրա վրա: Դրա համար էլ նա որոշել էր փակվել մի փոքրիկ տնակում` չար մարդկանց աչքից հեռու: Ապրում էր նա կիսասոված, աղքատ վիճակում: Այդ երկիրը հարուստ երկիր էր: Լի էր առևտրականներով և մեծահարուստ վաճառականներով: Մի օր էլ երկրի թագավորը հայտարարություն արեց.
-Բոլոր նրանք, որոնք ցանկանում են և ունեն զարմանահրաշ իրեր, թող գան և իմ պալատի պարսպի առաջ վաճառեն դրանք, իսկ ես կգամ տեսնելու այդ բոլորը և եթե գտնեմ մի հետաքրքիր և յուրօրինակ իր, կգնեմ և շատ մեծ պարգև կտամ:
Թագավորի սուրհանդակները այս հայտարարությունը առավոտից երեկո հնչեցնում էին ամբողջ երկրով մեկ: Եվ ահա հավաքվեց մի մեծ բազմություն, որը ցանկանում էր զարմացնել և հիացնել իր թագավորին: Վաճառականները հեռու երկրներից բերել էին գանձեր, բազմապիսի ոսկյա զարդեր, գեղեցիկ ակնեղեն, մարգարիտներ, գոհարեղեն: Նրանք վաճառում էին մետաքսյա կտորեղեն, թանկարժեք ոսկե թելերով կարված հագուստներ, գեղեցիկ քանդակներ և նկարներ:
Մարդիկ ամեն առավոտ գնում էին տեսնելու և գնելու այդ բոլորը: Այս իրարանցման մեջ` վաճառականների կողքին, մի օր երևաց այդ փոքրիկ, խեղճ և կույր աղջիկը: Բոլորի զարմացան, թե ի՞նչ կարող էր վաճառել այդ որբուկը, որը 10-12 տարեկան էր, աշխարհում ոչ ոք չուներ, իսկ նրա դատարկ տնակում միայն քամին էր պտտվում: Աղջկա անունը Մարի էր: Փոքրիկ Մարին նախորդ օրը երազ էր տեսել: Երազում մի ճերմակազգեստ և սպիտակ մորուքով մարդ էր եկել իր տուն իրեն այցի և նրան ասել էր, որ գնա և ինքն էլ կանգնի այդ պարսպի տակ: Ծերունին նրան խորհուրդ էր տվել վաճառել մի այնպիսի բան, որ այս աշխարհում առանց իր օգնության ոչ ոք չի կարող անել: Մարին պետք է վաճառեր գաղափարներ, մտքեր` այնպիսի մտքեր, որոնք ծերունին կփոխանցի Մարիին երկնքից և կլցնի նրա փոքրիկ, սիրունիկ գլուխը: Նա մարդկանց կասի այնպիսի բաներ, որոնք նրանց կհուսադրեն և կուրախացնեն:
Աշխարհում հիվանդ, խեղճ, սոված և անօգնական շատ մարդիկ կան, որոնք կարիք ունեն օգնության, իսկ հարուստներից նրանք այդ չեն ստանա, որովհետև նրանք չեն հասկանում աղքատներին, նրանք սիրտ չունեն:
Մարիին նրանք կհավատային, որովհետև նա չնայած կույր էր, բայց պետք է շարունակեր ապրել և պայքարել դաժան աշխարհում և լույս ու շող արձակել իրենից, ինչպես մայր արևը, և ո՞վ գիտի մի գուցե մի օր, երբ նա կատարի այս բարեգործությունը, նրա աչքերին էլ լույս իջնի, և ինքն էլ վայելի այդ լույսը և ապրի ինչպես բոլորը:
Հաջորդ առավոտ Մարին վաղ արթնացավ, լվացվեց, սանրեց մազերը, հագավ իր միակ զգեստը և գնաց թագավորի պալատ` պարսպի տակ մտքեր վաճառելու:
Գալիս էին մարդիկ անցնում շարքերով և ուզում էին հեռանալ, բայց մի պահ կանգ էին առնում Մարիի վաճառասեղանի մոտ և հարցնում, թե ինչ ունի վաճառելու: Երբ թագավորն ուզում էր տուն վերադառնալ նրա աչքով ընկավ փոքրիկ Մարին ու նրա դատարկ սեղանիկը: Նա հարցրեց աղջկան, թե ինքն ինչ է վաճառում: Երբ լսեց Մարիի պատասխանը զարմցավ, թե ինչպես կարող էր կույր մարդը հույս տալ տեսնող մարդկանց, նրանց լավ մտքեր և գաղափարներ վաճառել: Թագավորը Մարիին խոստացավիր պալատ տանել, մի փոքրիկ անկյուն տալ, ապահովել ուտելիքով և հագուստով և հետո միայն այդ փոքրիկ աղջնակի շուրթերից կցանկանա լսել իր թագավորության ապագայի մասին:
Թագավորի հանձնարարությամբ ծառաները Մարիին իրենց հետ պալատ տարան, կերակրեցին, հագցրին և մյուս օրը լավ խնամված ներկայացրին թագավորին` գուշակելու նրա երկրի ապագան: Մարին ծերունու օգնությամբ թագավորի առաջ բացահայտեց ապագայում նրա երկրին սպասվող և' լավ, և' վատ իրադարձությունները և վերջում ավելացրեց, որ ամեն ինչ չէ, որ կարելի է գնել փողով: Թագավորին հասկացրեց, որ պետք չեն պատերազմներ, կոտորածներ և ավերներ. մարդիկ մահանում են դրանից, երեխաները մնում են որբ ու անտեր, մերկ ու սոված: Պետք չէ թալացնել խեղճերին, թող աշխատեն մարդիկ և գոհանան իրենց աշխատանքով, իրենց ազնիվ քրտինքով ձեռք բերածով: Թող թագավորը բոլորին աշխատանքով ապահովի, որ իր երկրի մարդիկ չծուլանան, սիրեն աշխատանքը և օգնեն մեկը մյուսին հաղթահարել կյանքի դժվարությունները: Ապագայի մասին փոքրիկ Մարիի գուշակությունները օգնեցին թագավորին հասկանալ, որ միայն նյութականը չի որոշում ամեն ինչ. կան արժեքներ, որ ոչ կգնես և ոչ էլ կվաճառես փողով: Այս ամենից հետո թագավորը որոշում կայացրեց իր թշնամիներին գրություններ ուղարկել և հայտնել, որ այլևս չէր ցանկանում կռվել, թալանել կամ սպանել: Ուզում էր ապրել և շենացնել իր թագավորությունը, որ մարդկանց հիշողության մեջ իր անունը միշտ օրհնությամբ հիշվի, այլ ոչ թե անեծքով:
Շուտով եկան պատասխանները այն մասին, որ նրանք էլ են որոշել խաղաղ ապրել, որովհոտև արդեն հոգնել են պատերազմներից, ուզում են հանգիստ ապրել և անել գործեր, որոնք Աստծուն էլ հաճելի կլինեն: Փոքրիկ Մարին շարունակեց ապրել թագավորի պալատում և բոլորովին չնեղվել, որ կույր էր, որովհետև ավելի լավ էր աչքով կույր լինել, քան մտքով: Բայց Աստված չցանկացավ այլևս Մարիին կույր տեսնել: Նա նրան պարգևատրեց իր առաքելությունը ճիշտ կատարելու և աշխարհին խաղաղություն բերելու համար: Շուտով Մարիի ձեռքը խնդրեցին և թագավորը սիրահոժար հանձնեց նրան մի արժանավոր երիտասարդի, որին կյանքում բացի Մարիի փայլուն գաղափարներից ոչինչ չէր հետաքրքրում: Մարին չհեռացավ երկրից. նա շարունակեց ապրել այդ երկրում և օգնել մարդկանց: Իսկ մայր արևը ամեն առավոտ լույս ու ջերմություն էր տարածում այդ երկրում` մի երկրում, որտեղ մարդիկ սիրում ու հարգում էին միմյանց: Արևը քնքուշ ժպտում էր վերևից նրանց և դանդաղ սահելով ամպերի միջից` գնում դեպի մայրամուտ:

Comments: