fbyoutube

Հարությունյան Մերի Վարդան «Չղջիկը չգիտեր գաղտնիքը»

 

Չղջիկի տունն առաստաղն էր` սարդոստայնով կահավորված: Նա շատ տխուր էր. նա ոչինչ չգիտեր իր նախնիների ծագման մասին: Նախանձում էր լուսաբացի հետ արթնացողներին` ծառերին, ծաղիկներին, թռչուններին: Հակառակ այս ամենին` նա ցերեկները քնում էր, իսկ գիշերները մնաում էր միայնակ` մեկ-մեկ զրուցելով խավարասերների հետ:

 

Չղջիկի տունն առաստաղն էր` սարդոստայնով կահավորված: Նա շատ տխուր էր. նա ոչինչ չգիտեր իր նախնիների ծագման մասին: Նախանձում էր լուսաբացի հետ արթնացողներին` ծառերին, ծաղիկներին, թռչուններին: Հակառակ այս ամենին` նա ցերեկները քնում էր, իսկ գիշերները մնաում էր միայնակ` մեկ-մեկ զրուցելով խավարասերների հետ:

Չղջիկը ճնշվում էր իր վիճակից. ազգակից չուներ, նիհարել էր, սմքել, մեկը չկար, որ իրենով հետարքրվեր: Որոշեց գնալ արծվի մոտ` ազգակից փնտրելու ակնկալիքով:

Արծիվը նրա թևերի զորությունը ստուգելու համար առաջադրանքնր տվեց և նայելով նրա գործողություններին` այսպես գնահատեց.

-Թևերդ ցերեկվա թռիչքի կարողություն չունեն: Դու ապրում ես գիշերվա կյանքով` լույսից վախենում ես, աստղերից` սարսափում: Քեզ թվում է, թե նրանք իջնելու են փոշոդ առաստաղդ խլելու: Դիմագծերով մկներին ես նմանվում: Գնա¢, նրանցից հարցրո¢ւ քո ծագման պատնությունը:

Մերժված չղջիկն անտրամադիր մի կերպ իրեն գցեց տուն: Փոշոտ առաստաղը կարեկցեց նրան` առաջարկելով մի հետաքրքիր միտք.

-Գուցե մկների հետ լեզու գտնես` դեմքով նման ես նրանց: Հնարավոր է այդ հաշի առնեն:

Չղջիկը ոգևորված ճանապարհ ընկավ դեպի մկների մոտ: Մկներն ընդունեցին նրան, լսեցին առաջարկը և ուր որ էր պետք է վճիռը կայացնեին, երբ տարեց մի մուկ տարակուսեց` հիշելով նրա թևերի առկայությունը:

-Թևերդ խանգարում են, մենք թևեր սիրող չենք, քանի որ այդ թևերի պատճառով դժվար փորձությունների միջով ենք անցել:

Հուսահատ չղջիկը դիմեց ամեն ինչ տեսած մի մարդու: Նա գրադարակից նրան մի գիրք տվեց, որի մեջ չղջիկը կարդաց հետևյալ խոսքերը. §Առանց երազանքի երկրի վրա ոչ մի մարդ չի կարող ապրել: Երբ մարդ հրաժարվում է երազելուց, կորցնում է տեսողությունը: Իսկ երբ իր շնորհներից բաժին չի հանում մյուսներին, դեմքն է ձևափոխվում` սարսափելի տգեղանում¦:

Չղջիկը սկսեց անհանգստանալ` մտածելով.§Իմ նախնիները մի ժամանակ մարդ են եղել: Մեր` ինչ-որ բարձր տեղից կախվելու ձգտումն էլ դրա ապացույն է¦:

 

color:#dda0dd;span style=

Comments: