fbyoutube

Բաղդասրյան Լեո Գեղամ «Լինում է ու լինում կամ չարի սկիզբը»

Չեմ հասկանում` իմ հեքիաթն ինչպե՞ս սկսեմ` մեծերի նմա՞ն, թե՞ ինչպես ես եմ ցանկանում։
Լինու՞մ է, թե՞ չի լինում։ Մայրիկներն ու հայրիկները մեզ անընդհատ սովորեցնում են, որ մի բանը կամ լինում է կամ չի լինում։ Ու ես այժմ ցանկանում եմ, որ իմ հեքիաթում լինի ամեն ինչ:
Լինում է Բարին, լինում է և Չարը։ Ո'չ, ես չարը փոքրատառով կգրեմ, որ այն չմեծամտանա։ Ո'չ, այն էլի կլինի. հնարավոր չէ, որ չլինի, բայց իմ հեքիաթում այն աղվեսի, գայլի կամ վիշապի տեսքով չի լինի։

 

Չեմ հասկանում` իմ հեքիաթն ինչպե՞ս սկսեմ` մեծերի նմա՞ն, թե՞ ինչպես ես եմ ցանկանում։
Լինու՞մ է, թե՞ չի լինում։ Մայրիկներն ու հայրիկները մեզ անընդհատ սովորեցնում են, որ մի բանը կամ լինում է կամ չի լինում։ Ու ես այժմ ցանկանում եմ, որ իմ հեքիաթում լինի ամեն ինչ:
Լինում է Բարին, լինում է և Չարը։ Ո'չ, ես չարը փոքրատառով կգրեմ, որ այն չմեծամտանա։ Ո'չ, այն էլի կլինի. հնարավոր չէ, որ չլինի, բայց իմ հեքիաթում այն աղվեսի, գայլի կամ վիշապի տեսքով չի լինի։

Իմ հեքիաթում չի լինի չարի վերջը, չարի վերջը բոլորին հայտնի է. իմ հեքիաթում կլինի չարի սկիզբը։ Եվ այսպես…
Լինում է ու լինում Բարին։ Նա շատ բարի, հանգիստ, ընկերասեր և աշխատասեր է լինում։ Նա ամեն օր արթնանում է, նախաճաշում, գնում դպրոց, խաղում, ջութակ նվագում, երգում, նկարում և երազում։
Բարին նաև շատ միամիտ ու ազնիվ է լինում, նա բոլորին սիրում ու վստահում է, սակայն մեծերը ամեն օր փորձում են Բարուն համոզել, որ բոլորն իր նման բարի չեն, որ չպետք է բոլորին սիրել, բոլորին վստահել ու օգնել։
Եվ Բարու հոգում ծնվում է կասկածը։
Այդ գիրքը քոնն է, չտա'ս ուրիշին։
Այս գրիչը քոնն է, չտա'ս ուրիշին։
Այս կոնֆետը քոնն է, չտա'ս ուրիշին։
Բարին տխրում է, վերցնում իր կախարդական փայտիկը ու դուրս գալիս բակ։ Բակում մի տատիկ իր թոռնիկի հետ զբոսնելիս է լինում։ Բարին մոտենում է, որ տղայի հետ խաղա ու լսում տարեց կնոջ զգուշավոր ձայնը.
- Ո՞վ ես դու, տղա', այդ ի՞նչ վտանգավոր փայտ է քո ձեռքին, ինչու՞ ես դու հենց իմ թոռնիկի հետ ուզում խաղալ:
Բարին որքան փորձում է համոզել նրանց, որ ինքը բարի է, չի հաջողվում։ Հուսահատ տղան որոշում է գործի դնել կախարդական փայտիկը ու մի հարվածով տասնյակ խաղալիքներ է փռում անծանոթ տղայի ոտքերի առջև: Այս անգամ էլ տղան է սարսափահար ծղրտում.
-Տատի'կ, գնանք տուն, այս տղան երևի խելագար է կամ էլ խաղալիքների մեջ ռումբեր է թաքցրել։
Շվարած Բարին մնում է բակում մեն-մենակ կանգնած։ Որտեղից որտեղ նրա կողքին հայտնվում է հարևան շենքից նոր տեղափոխված չարը։ Նա սկսում է քահ-քահ ծիծաղել Բարու վրա ու ասում.
-Այս բակն իմն է, այս շենքն իմն է ու ընդհանրապես քո հեքիաթն էլ իմն է, տղա', դու՞ չէիր ցանկանում հեքիաթիդ վերնագրել "Չարի սկիզբը":
-Այս ի՞նչ արեցի, ես չէի ցանկանում, որ իմ հեքիաթում տիրություն բերի չարը։ Ես պարզապես ցանկանում էի հասկանալ ու հասկացնել մեծիկներին, թե ինչպես է ծնվում չարը, որպեսզի նրանք այլևս չասեն, որ լինում է, չի լինում…Այլ մեզ` փոքրիկներիս, համոզեն, որ լինում է ու լինում Բարին: Իսկ չարը չպետք է պաշտպանված լինի, որ, ինչպես տատիկս է ասում, չարի աչքը դուրս գա։
Ու այդ ժամ երկնքից երեք խնձոր կընկնի` մեկը Բարուն, մյուսը Բարուն հավատացողին, երրորդն էլ Չարը փոքրատառ դարձնողին։




 

hr id=hr id=

Comments: