Укладка ламината на пол. Быстрая укладка ламината своими руками видео. Укладка ламината по диагонали. Пробковое покрытие для пола. Качественная укладка пробкового пола. Пробковый пол плюсы и минусы. Смеси для выравнивания пола. Быстрое выравнивание бетонного пола. Выравнивание пола стоимость. Самоделки для дома. Лучшие самоделки для дома своими руками. Полезные самоделки для дома. Как обустроить кухню. Как обустроить маленькую кухню быстро. Как обустроить кухню фото. Как открыть свой магазин. Хочу открыть магазин с большим капиталом. Сколько стоит открыть магазин. Диван своими руками. Как сделать диван своими руками для дома. Диван своими руками чертежи. Дизайн маленькой кухни. Красивый дизайн интерьера кухни фото. Малогабаритные кухни дизайн.

 

fbyoutube

Բարի գալուստ
ՀԵՔԻԱԹ





Укладка ламината на пол. Быстрая укладка ламината своими руками видео. Укладка ламината по диагонали. Пробковое покрытие для пола. Качественная укладка пробкового пола. Пробковый пол плюсы и минусы. Смеси для выравнивания пола. Быстрое выравнивание бетонного пола. Выравнивание пола стоимость. Самоделки для дома. Лучшие самоделки для дома своими руками. Полезные самоделки для дома. Как обустроить кухню. Как обустроить маленькую кухню быстро. Как обустроить кухню фото. Как открыть свой магазин. Хочу открыть магазин с большим капиталом. Сколько стоит открыть магазин. Диван своими руками. Как сделать диван своими руками для дома. Диван своими руками чертежи. Дизайн маленькой кухни. Красивый дизайн интерьера кухни фото. Малогабаритные кухни дизайн.

Մեհրուժան Բաբաջանյան «Բարի այգեպանը»

Երկիրը ծնվեց ու լաց եղավ: Ինչո՞ւ լաց եղավ, որտեղի՞ց այդ տխրությունը, ինքն էլ չգիտեր: Ավելի շուտ՝ գիտենալու և չգիտենալու մեջտեղում էր ու քանի որ ինքը դեռ փոքր էր, այդ պետճառով չգիտեր, թե ինչու է լալիս: Հետո նա դեռ թրջված մեկն էր ու նույնիսկ ցամաք տեղ չուներ վրան: Բայց հոգատար Այգեպանը առուներ ու փոսեր էր արեց, ջրերը լցվեցին դրանց մեջ ու երևաց Երկրի մարմինը: Հետո կապույտ-կապույտ, համարյա երկնագույն մի գլխարկ նվիրեց նրան՝ այնքան սազող, որ չէր ուզում նույնիսկ գիշերը հանել:

 

Երկիրը ծնվեց ու լաց եղավԻնչո՞ւ լաց եղավորտեղի՞ց այդ տխրությունըինքն էլ չգիտերԱվելի շուտ՝գիտենալու և չգիտենալու մեջտեղում էր ու քանի որ ինքը դեռ փոքր էր, այդ պետճառով չգիտերթե ինչու էլալիսՀետո նա դեռ թրջված մեկն էր ու նույնիսկ ցամաք տեղ չուներ վրանԲայց հոգատար Այգեպանըառուներ ու փոսեր էր արեցջրերը լցվեցին դրանց մեջ ու երևաց Երկրի մարմինըՀետո կապույտ-կապույտ,համարյա երկնագույն մի գլխարկ նվիրեց նրան՝ այնքան սազողոր չէր ուզում նույնիսկ գիշերը հանել:

Ամեն օր Այգեպանը գալիս, նախ ժպտում էր բա՜րի-բա՜րի ժպիտով, հետո իր համար քթի տակ մտմտալով տնտղում էր, տնտղում էր ու վերջում ինչ-որ բան ասում, ու հո՜պ … և ա՜յ քեզ հրաշք, կանաչ խոտ, ծաղիկ ու պես-պես ծառեր էին բուսնում երկրի վրա՝ զանազան գեղեցիկ ու համով պտուղներով: Բայց դեռ ինքը փոքր էր ու մրսում էր, բացի այդ՝ վախենում էր մենակությունից: Երևի այդ պատճառով էլ Այգեպանը նրա նման, բայց հաճելիորեն տաք ու լուսավոր մի գնդիկ բերեց ու ասաց. «Ծանոթացիր, սա Արևիկն է, նա միշտ քեզ հետ կլինի, որ չտխրես ու չմրսեսե: Եվ այդ օրվանից Երկիրը սկսեց հաշվել օրերը, թե քանի անգամ է պտտվել Արևիկի շուրջը: Եվ հետո մի ուրիշն էլ ցույց տվեց՝ ասելով. իսկ սա Լուսինեն է, նա էլ միշտ քեզ հետ կլինի գիշերը, որպեսզի չվախենաս: Մյուս անգամ Այգեպանը ոչինչ չբերեց հետը, բայց նորից ժպտում էր ու ջրերի հետ խոսում, մեկ էլ՝ հո՜պսկսեցին լողալ, սուզվել ձկներ, կետեր մանր-մունր կենդանիներ, և դեռ այդքանը քիչ էր, սկսեցին թռչուններ բաց թողնել երկինք, որոնք ուրախ ճչոցով ու ծլվլոցով լցրեցին օդը:

 

Հաջորդ օրը նույնպես կենդանիներ հանեց ցամաքից, բայց այնպես ահարկու մռնչոցներ ու ձայներ էին արձակում, որ Երկիրը վախից դողում էր ու Այգեպանը տեսնելով այդ ասաց. «Համբերիր մինչև վաղըե ու խորհրդավոր ժպտաց:

 

Դեռ առավոտյան Արևիկը չծագաց, Երկիրը արդեն Այգեպանին էր սպասում, ու երբ նա երևաց դատարկ ձեռքերով, տխրեց ու խռոված պռոշ արեց, քանի որ ընդերքով զգացել էր, որ իր համար մի արտակարգ բան պետք է կատարվեր այսօր:

 

Սպասի՜ր, սպասի՜ր, աղջիկ, քեզ չի սազում արդեն, չէ՞ որ շուտով մայրս ես կոչվելու: Ու ամբողջ օրը Այգեպանը մտմտաց ու կավահողից ինչ-որ բան շինեց, հո՜ւ արեց վրան, և, այ քեզ բա՜ն, կավը սկսեց շարժվել, ճմլկոտալ ու բացելով աչքերը՝ ժպտաց ճիշտ Այգեպանի նման: Եվ խլրտաց Երկիրը անծանոթ զգացումից, երբ այդ մի հատիկ կավե մարդուկը փարվեց իր կրծքին ու շշնջաց. «Մայր հող, ի՜նչ գեղեցիկ ու քնքուշ ես դուե:

 

Հետո Երկիրը տեսավ, թե ինչպես Այգեպանը քննեցրեց Ադամին, (Ադամ նշանակում է մարդ) ու մի կողը հանելով, ճիշտ նրա նման, բայց ավելի կլորիկ-փափլիկ մի գեղեցիկ մարմին շինեց: Հետո, երբ բոլոր ստեղծվածներին Այգեպանը քշեց-բերեց, Ադամը նրանց մեկիկ-մեկիկ համապատասխան անուններ դրեց, իսկ իր կողակցին անվանեց Եվա, որ նշանակում է կյանք:

 

Բայց մի օր էլ Երկրի ամենագեղեցիկ պարտեզում, որ կոչվում էր Եդեմ, ուր ինչքան ասես գեղեցիկ ու համով պտուղներ կային, որտեղից որտեղ հայտնվեց ինչ-որ մեկը: Նա օձի ականջին փսփսաց-փսփսաց, սա էլ գնաց ու Եվային քաղցր-մեղցր ձայնով համոզեց, որ պարտեզի մեջտեղում գտնվող ծառի պտուղը ուտի, որպեսզի Այգեպանի նման իմաստուն ու խելոք լինի, չարն ու բարին կարողանա զանազանել: Բայց քանի որ Այգեպանը իրենց պատվիրել էր չուտել այդ ծառի պտուղը, սկզբում չեմ ու չում արեց, հետո հեռվից նայեց, տեսավ, որ պտուղները գեղեցիկ էին ու հաճելի, չդիմացավ, քաղեց, կերավ ու Ադամին էլ տվեց: Ադամն էլ, որ մինչև ականջների ծայրը սիրահարված էր իր կողակցին, վերցրեց ու ինքն էլ կերավ: Ու, վա՜յ, այս ի՞նչ արեցինք, փոխանակ Այգեպանին նմանվեին, հանկարծ սկսեցին վախենալ նրանից: Իսկույն թզի տերևներից ազդրածածկոց շինեցին ու թաքնվեցին ծառերի արանքում, որովհետև շատ էին ամաչում իրանց մերկությունից, իսկ առաջ լավ էր, իսկի չգիտեին էլ, որ մերկ են:

Ամեն օր Այգեպանը զբոսնում էր պարտեզում՝ սաղարթների զով ստվերում: Իսկ այդ օրը տեսավ, որ Ադամն ու Եվան թաքնվել են ու ասաց.

 

Ադամ, ո՞ւր ես:

 

Ադամն էլ թաքնված տեղից պատասխանեց.

 

— Քո ձայնը լսեցի ու վախեցա, և քանի որ մերկ եմ, թաքնվեցի:

 

Այգեպանը հարցրեց.

 

— Իսկ ո՞վ ասաց, որ մերկ ես, արդյոք կերա՞ր այն ծառի պտուղից, որ քեզ արգելել էի ուտել:

 

Ադամն ասաց.

 

— Այն կինը, որ դու ինձ էիր տվել, նա տվեց պտուղը, ու ես էլ կերա:

 

Ասաց Այգեպանը կնոջը.

 

— Այդ ի՞նչ արեցիր:

 

Կինը պատասխանեց.

 

— Օձը խաբեց, ու ես կերա:

 

Շատ բարկացավ Այգեպանը ու անչափ տխրեց, որովհետև միայն ինքը գիտեր, թե ինչ էր սպասվում նրան այդ անհազանդությունից հետո: Երկար մտածելուց հետո Այգեպանը որոշեց Ադամին ու Եվային դրախտային պարտեզից դուրս հանել, թեև շատ էր սիրում նրանց: Պարտեզում կար նաև Կենաց ծառը, որի պտուղից եթե նրանք մինչև այն արգելված ծառի պտուղ քաղելը ուտեին, ապա ընդմիշտ Այգեպանի հետ կմնային, բայց հիման նրանց չի կարել այդ պտուղը ուտել, քանի որ մեղավոր էին, իսկ մեղավորը չի կարող հավիտենական կյանքի արժանանալ: Եվ Այգեպանը մորթիներ վերցրեց, հագուստ կարեց նրանց համար և իր վճիռը նրանց հայտնելով՝ դրախտի դռնից դուրս հանեց:

 

Շատ լաց եղան Ադամն ու Եվան դռան մոտ, բայց հասկացան, անօգուտ է, և իրանց արածի պատճառով այլևս չեն կարող մնալ պարտեզում: Ադամը բռնեց Եվայի ձեռքն ու քայլեցին առաջին պատահած ուղղությամբ. քանի որ դեռ ոչ մի ճանապարհ չկար երկրի վրա: Ուշադիր նայելով տեսան, որ իրենց մոր գեղեցիկ մազերը սպիտակել ու գզգզվել են վշտից, և հիշեցին, ինչպես Այգեպանը իր վճռի մեջ ասաց, որ իրենց արարքի պատճառով Երկրի վրա փուշ ու տատասկ պետք է բուսնի: Եվ կամաց-կամաց սկսեցին հասկանալ իրենց արարքի ահավորությունը, բայց արդեն ուշ էր:

 

Ու նրանց սրտում մի հույս էր շողում այն խոսքից, թե երբ օձի գլուխը Եվայի սերնդից ինչ-որ մեկը ջախջախի, նրանք նորից կարող են ետ վերադառնալ դրախտ ու այս անգամ անպայման-անպայման այն մյուս ծառի պտուղը կուտեն ու այլևս չեն մեռնի և հավիտյան Այգեպանի հատ կմնան:

 

Շուտով ի զարմանս Ադամի և Եվայի, մի մարդ ծնվեց կնոջից, ու որոշեցին անունը դնել Կայեն: Ծնվեց նաև երկրորդ որդին, և Աբել անունը դրեցին: Բայց, ի հուսախաբություն ծնողների, որոնք հույս ունեին, թե նրանից գոնե մեկը կջարդի օձի գլուխը, մի օր Կայենը նախանձից բարկացավ եղբոյր վրա ու քարով նրա գլուխը ջախջախեց:

 

Եվ ողբալով հասկացան Ադամն ու Եվան, թե ինչ է նշանակում մահ, ու սարսափեցին, որ իրենք ու իրենց ամբողջ սերունդը մի օր հողին կհանձնվեն, չէ՞ որ Այգեպանն այդ էլասաց.

 

— Հող էիր ու հողին կվերադառնաս:

 

Անցան տարիներ, հետո դարեր, ու մարդը կամաց-կամաց սկսեց մոռանալ, թե ինքը ով է, ինչպես է այս երկրում հայտնվել և ամենակարևորը՝ ինչի՞ համար է այստեղ ապրում:

 

Ինչեր ասես չքաշեց խեղճ մայր Երկիրը մարդկանց ձեռքից, որոնք անբուժելի վերքեր էին բացում նրա սրտում, թե մարմնի վրա: Եվ այլանդակվեց ու խոշտանգվեց Երկիրն իր որդիների ձեռքով:

 

Շատ ու շատ չարացան իր որդիներն ու դուստրերը, ամբողջ կյանքում չար բաներ էին մտածում ու անում: Այգեպանը նույնպես վշտացավ, ափսոսաց իր արարծի համար և ուզեց իսպառ ոչնչացնել երկար տարիների ստեղծածը, որովհետև մարդիկ գնալով ավելի անուղղելի էին դառնում. ու լավ էր, նրանց մեջ գոնե մեկը գտնվեց Նոյ անունով, որը խելոք էր ու նրանց վատ արաքներին մասնակից չէր ուզում լինել, այլ ցանկանում էր Այգեպանին նմանվել: Եվ երբ նա ամուսնացել էր ու արդեն երեք տղա ուներ՝ Սեմը, Քամը, Հաբեթը, մի օր նրան երևաց Այգեպանն ու ասաց, որ մի նավ սարքի, որովհետև շուտով շատ ջրեր կգան ու Երկիրը կծածկեն, ու ոչ մեկն էլ կենդանի չի մնա, բացի նավի մեջ եղեածներից:

 

Եվ մեծ վախ ընկավ Նոյի սիրտը և հենց հաջորդ օրվանից սկսեց ծառեր կտրել իր որդիների հետ ու մի մեծ նավ սարքել: Բոլոր հարևանները գնում-գալիս, ձեռ առնում ու ծաղրելով Նոյին ասում էին.

 

— Այ մարդ, կե՛ր, խմի՛, քեֆ արա, այդ ի՞նչ դատարկ գործի հետևից ես ընկել, այստեղ այդքան ջուր չկա, որ կարողանաս նավ քշել:

 

Նոյն էլ՝ երկյուղը սրտում, բոլորին իր լսածն էր պատմում ու հորդորում, որ իրեն օգնեն ու հետո էլ միասին նավը մտնեն, քանի որ ով այդ բանը ասել է, անպայման պետք է անի, նա երբեք սուտ չի ասում, և իր ասածը ասած է:

 

Անցան երկար, շատ տարիներ, մոտ 120 տարի, ու նավը արդեն պատրաստ է, բայց այդպես էլ ոչ ոք չհավատաց Նոյի ասածներին, ու մի օր նորից Այգեպանը երևաց Նոյին և ասաց.

 

— Նոյ, քո բոլոր երեք որդիների ու նրանց կանանց ու քո կնոջ հետ վաղը տապանը կմտնես, քանի որ իմ վճիռը պետք է կատարեմ:

 

Ու առավոտյան բոլորը ներս մտան, բայց դատարկ տեղ շատ կար: Ու այ քեզ զարմանք, Երկրի բոլոր գազաններն ու անասունները զույգ-զույգ գալիս ու տապանն էին մտնում, կարծես ինչ-որ մեկը նրանց հրամայել էր: Շուտով դուռն էլ այդ աներևույթ մեկի ձեռքով փակվեց ու բոլորը մնացին մթության մեջ: Եվ յոթերորդ օրը սկսվեց ջրհեղեղը, քառասուն օր, քառասուն գիշեր շատ անձրևներ եկան, ու ամբողջ երկիրը, նույնիսկ ամենաբարձր սարերը ծածկվեցին ջրով: Իսկ տապանը այդ ժամանակ այս ու այն կողմ էր լողում ջրերի վրա:

 

Եվ այսպես 150 օր լողացին, լողացին ու մի օր էլ զգացին որ իջնում ու մի խուլ ճողփյուն լսվեց և տապանը պինդ տիղմի մեջ կանգնեց: Հետո, շատ հետո նրանք իմացան, որ այդ լեռը ուր տապանը իջավ, կոչվում է ԱՐԱՐԱՏ լեռ:

 

Քառասուն օր էլ անցավ և Նոյը որոշեց մի ագռավ բաց թողնել: Նա թռավ, թռավ, բայց քանի որ ցամաք տեղ չկար ետ դեպի տապանը եկավ: Երկրորդ անգամ թողնելուց հետո Նոյի ագռավը հետ չվերադարձավ:

 

Հետո մի աղավնի բաց թողեց, բայց սա էլ ետ եկավ: Եվ յոթ օր համբերելուց հետո, նորից բաց թողեց և ի ուրախություն բոլորի՝ աղավնին ետ եկավ՝ կտուցին մի կանաչ ձիթենու տերև: Ու բոլորն իմացան որ ծառերը սկսել են ծաղկել ու Երկրի վրա նորից կյանքի նշաններ են երևում:

 

Բայց համբերեցին էլի յոթ օր ու նորից աղավնին բաց թողեցին, որը այլևս չվերադարձավ: Դա նշան է որ, իրենք էլ կարող են դուրս գալ տապանից: Բայց վախենում էին այդ անել, քանի որ իրենք իրենց կամքով այստեղ չէին մտել և սպասում էին Այգեպանի թույլատվությանը: Եվ ահա եկավ այդ օրը և ասաց նրանց, որ դուրս գան իրենց ընտանիքներով, բոլոր կենդանիների հետ և թող նորից աճեն ու բազմանան ու Երկիրը լցնեն:

 

Բարի Այգեպանը իր խստության հետ մեկտեղ շատ բարի էր, այդ պատճառով Նոյի հետ պայման կապեց ծիածանով ու ասաց.

 

— Այլևս մարդու պատճառով Երկիրը չեմ անիծի, որովհետև մարդկային սիրտը իր մանկությունից չար է, այլևս այսպիսի բան չեմ անի, ինչպես որ արեցի ես:

 

Եվ Երկիրը հույսով լցվաց, մայրական առատ կրծքներով սնեց, աճեցրեց նորից բազմացող մարդկային սերունդը: Բայց ավա՜ղ:

 

Որդիների չարությունը չնվազեց, այլ նրանց կյանքի տարիները պակասեցին: Այս անգամ բաժանվելով ազգերի ու թագավորությունների, միմյանց դեմ պատերազմ սկսեցին և այդ թշնամություններից Երկրի մայրական սիրտը կտոր-կտոր էր լինում: Բայց ահա մի օր լուր տարածվեց, ինչ-որ Բեթլեհեմ փոքրիկ քաղաքում մի բարի մարդ է ծնվել, մի կույս աղջկանից՝ Մարիամ անունով և նույնիսկ այդ մանուկին տեսնելու համար, արևելքից երեք իմաստուն մոգեր մի պայծառ աստղով առաջնորդվելով, եկել գտել են նրան և պարզվել է, որ նա գոմում է ծնվել և մանուկին մսուրի մեջ դրված են տեսել: Հետո ասում են, թե երբ նա մեծացավ իր զարմանալի հրաշքներով և նույնքան հրաշալի խոսքերով, մարդկանց խաղաղություն ու սեր քարոզեց ու ինքն էլ ցույց տվեց, թե ինչպես պետք է մարդը ճիշտ ապրի: Նա նույնիսկ կարողանում էր մեռած մարդուն կենդանացնել, անբուժելի հիվանդներին բժշկել, իսկ ամենակարևորը՝ ասում էր՝ թե ինքը Այգեպանի որդին է:

 

Շատերը հավատացին, որովհետև իսկապես նրա արածներն ու ասածներն նման էին Հոր ասածներին ու գործերին, բայց հավատացողերը քիչ էին քան չհավատացողները: Եվ հենց չհավատացողները որոշեցին նրան սպանել, քանի որ նա շատ էր հանդիմանում նրանց՝ իրենց չար գործերի ու սուտ ու կեղծ խոսքերի համար: Եվ մի օր էլ մեծ տոնակատարությունից առաջ, որ կոչվում է Զատիկ, բռնեցին ու մեխերով խաչեցին փայտին: Բայց մինչ խաչելը մի այսպիսի հետաքրքիր բան էլ պատահեց: Այդ երկրում սովորություն կար Զատիկի տոնին մի բռնվածի ազատել ու ամբոխի առաջ հանեցին Այգեպանի որդուն, որին ժողովուրդը Հիսուս էր անվանում ու մյուսին, որի անունը Բարրաբա էր, որը մարդասպան ու չար մարդ էր:

 

Դատավորը ժողովուրդին երբ հարցրեց, թե ո՞ւմ եք ուզում, որ ազատ արձակեմ, ի զարմանս նրա, քանի որ հույս ուներ, թե նրանք Հիսուսին կընտրեն և ինքը կազատվի այն ավազակ ու ապստամբ Բարրաբայից, ժողովուրդը սկսեց գոռալ ու աղաղակել, որ նրանցից Հիսուսը թող խաչվի, իսկ մյուսին ազատ արձակեի: Անհանգստացած դատավորը նորից հարցրեց.

 

— Բայց ի՞նչ է արել նա:

 

Իսկ ամբոխից և ոչ մեկը չկարողացավ ասել, թե ինչ վատ բան է արել նա. այլ միայն գոռում էին՝ խաչել, խաչել: Իսկ բժշկվածներն ու Հիսուսին հավատացողները ուզում էին նրան ազատել, բայց, ինչպես ասացինք, նրանք ավելի սակավաթիվ էին, քան անհավատ ու չար մարդիկ:

 

Եվ այդպես խաչեցին նրան: Շատերը լալիս էին, մյուսները՝ ծաղրում ու հայհոյում, երբ տեսնում էին նրան կախված մեխերից խաչի վրա, բայց նա այնտեղից էլ էր խոսում իր զարմանալի, մինչև սրտի խորքը թափանցող իր խոսքերը: Նույնիսկ խնդրեց իր Հորը, որ ների իրեն խաչողներին. քանի որ նրանք չգիտեն, թե ինչ են անում: Այդ ժամանակ, չնայած ցերեկ էր, հանկարծ երկինքը մթնեց մոտ երեք ժամ և երկրաշարժ էլ եղավ: Երբ այդ բոլորը տեսան, շատերը հավատացին, որ սա Այգեպանի որդին է, բայց արդեն ուշ էր: Նա բարձրաձայն աղաղակեց ասելով.

 

— Հայր իմ, քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին: Եվ այս ասելով մեռավ:

 

Ու փաթաթելով նրա մարմինը դրեցին քարանձավի պես փորված գերեզմանի մեջ ու մի մեծ քար գլորելով փակեցին մուտքը:

 

Հիսուսին հավատացող աշակերտները հիշում էին, որ նա խաչվելուց առաջ ասում էր, թե ինքը նորից պետք է կենդանանա ու հարություն առնի, բայց դա այնքան անհավանական էր թվում, որ չէին կարողանում հավատալ՝ մինչև որ երեք օր հետո հանկարծ իրենք իրենց աչքերով նորից նրան ողջ ու առողջ տեսան, նույնիսկ մեխից ծակված իր ձեռքերն ցույց տվեց՝ ասելով.

 

— Խաղաղություն ձեզ, ես եմ, մի վախեցեք, — ու իր ասածը հաստատելու համար մի կտոր ձուկ ու մեղրով խորիսխ կերավ: Եվ այդպես, նա իրեն հավատացող աշակերտների հետ քառասուն օր ապրեց ու մի օր էլ միասին գնացին մի լեռան գագաթ և բոլորին ասաց, որ հիմա ինքը պետք է գնա այս Երկրից իր Հոր՝ Այգեպանի մոտ, բայց նաև ասաց, որ չտխրեն, որովհետև ինքը նորից պետք է գա և նրանց այստեղից տանի և ոչ միայն այդքանը, այլև նրանց խոսքերին հավատացողներին էլ պետք է տանի և ամեն մեկի համար այնտեղ՝ իր Հոր թագավորության մեջ, նոր տուն կա պատրաստված-զարդարված, որտեղ միասին կլինեն հավիտյան և այլևս չար մարդիկ չեն հալածի բարիներին, քանի որ այնտեղ վատ մարդիկ չեն կարող ներս խցկվել:

 

Սա իհարկե, հեքիաթի նման է, բայց Այգեպանը ինչ որ ասել է, կատարվել է, այդ պատճառով էլ այս բարի լուրը տարածվեց-տարածվեց և վերջապես ամբողջ երկրագնդի բոլոր ժողովուրդները իմացան այս ամենի մասին և նրանցից ովքեր հավատացին, ուրախացան ու սպասեցին: Մյուսները չէին սիրում, քանի որ այդ հեքիաթը խանգարում էր Երկրի վրա իրենց չար արարքները կատարելուն: Եվ բացի այդ շատ անկուշտ ու ագահ էին դարձել մարդիկ ու անվերջ ավերում էին Երկիրը:

 

Անչափ տխրեց մայր Երկիրը, նրա հետ միասին իր հոգատար զավակները: Եվ հիշեց նա, թե ինչո՞ւ, երբ դեռ փոքր էր, լաց եղավ: Բայց նա, ինչպես բոլոր մայրերը, համբերատար էր, ու գորովագութ, սպասում էր, թե գուցե իրար դեմ թշնամացած որդիները կհաշտվեն ու կդադարեն միմյանց ոչնչացնելուց ու մորը ցավ պատճառելուց:

 

Տխրում էին նաև նրանք, ովքեր հիշում էին Այգեպանի խորհուրդները, բայց նրանք սակավաթիվ էին ու աղքատ: Կամակոր որդիները չնայած հորդորներին ու խրատներին, դարձի չեկան ու չփնտրեցին խաղաղության նավահանգիստը, որ խոստացել էր բոլորին Այգեպանը, ու ավելի ու ավելի չարանալով՝ անմիտ երեխաների նման մահաբեր ու ահարկու զենքեր պատրաստելով, իրենց կյանքի հետ էին խաղում:

 

Եվ հոգնած ու պառաված Երկիրը մի օր ասաց Այգեպանին:

 

— Հանուն այս փոքրաթիվ, սիրելի որդիներիս, որպեսզի չկորչեն մյուս անբարիշտների հետ, արա այն ինչ ուզում էիր անել, թող լինի ինչպես դու ասացիր: Նա գիտեր որ Այգեպանը ավելի սարսափելի պատիժ է պատրաստել քան նախկին ջրհեղեղը: Ու պետք է նա կրակով այրեր ամբողջ ապականված երկրագունդը, չթողնելով և ոչ մի բան:

 

Ու Երկիրը հնազանդորեն փակեց աչքերը…

 

Բայց Հողին հրաժեշտի տալու թափորին շատ քչերը մասնակցեցին, թեև տեղյակ էին բոլորը, բայց եկան միայն նրանք, ովքեր հավատացել էին ու սպասել հույսով, որ հրաժեշտից հետո այդպես էլ միասին կթռչեն կշարունակեն իրենց ճանապարհը դեպի երկինք, դեպի վեր, դեպի անսահման հեռուները, որտեղ բարի Այգեպանը իր որդու հետ իրենց է սպասում հարսանիքի առատ սեղանի շուրջ՝ բոլորիս, բոլոր ազգերիս ու նաև հայերիս, որ Նոյի Հաբեթ որդու սերունդն ենք:

Comments: