fbyoutube

Բարև, ես եմ:)

 

 

Ողջույն, ես Անահիտ Սահակյանն եմ, քեզ համար` պարզապես Անահիտ: Այո, այո, չես սխալվում, ես այն նույն “Մի քիչ, մի քիչ” տեսահոլովակի աղջնակն եմ, ով սիրում է երգն ու երազում դառնալ ճանաչված երգչուհի: “Ե՟ս Yes!”-ի յուրաքանչյուր համարում մենք անպայման կհանդիպենք և համոզված եմ` իսկական ընկերներ կդառնանք: Իսկ մինչ ընկերանալը` նախ ներկայանամ. ես 15 տարեկան եմ, ծնվել եմ Երևանում: Այժմ սովորում եմ ավագ դպրոցի 10-րդ դասարանում: Իմ առօրյան շատ ձանձրալի կլիներ, եթե դեռ փոքրուց չհաճախեի լողի, պարի ու դաշնամուրի: Ասեմ, որ 2009 և 2010 թթ. Թուրքիայի Բոդրում քաղաքում մասնակցել եմ ազգային պարերի փառատոնի` չնայած այժմ պարի անհատական դասեր եմ առնում հիփ-հոփ ոճում: Ասեմ, որ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցն ավարտել եմ գերազանցությամբ` երկու տարի սովորելով դասական, այնուհետև ջազ-վոկալ բաժնում: Պարի անհատական դասերը միակ նախասիրությունս չեն (կարծում եմ, որ լավ երգչուհին բեմում պետք է կարողանա շարժվել` լավ պարել իմանա :)). բաղձալի երազանքիս հասնելու` լավ երգչուհի դառնալու համար նաև վոկալի անհատական դասեր եմ առնում մեզ հայտնի շատ երգիչ-երգչուհիների ՙկնքամայր` Արմանուշ Լևոնովնայի մոտ:
Բացի Սարգիս Ավետիսյանի հետ “Մի քիչ, մի քիչ” զուգերգը, ունեմ նաև երկու տեսահոլովակ` “Ամառ” և “Երազներ”, որոնք YգuTube-ում, հուրախություն ինձ, բավականին դիտողականություն են գրանցել. “Մի քիչ, մի քիչ” երգի տեսահոլովակը Դար 21-ի եթերում հաղթող է ճանաչվել` “շաբաթվա առավելագույն դիտում YouTube պարբերականով”, իսկ “Երազներ” և “Մի քիչ, մի քիչ” երգերի տեսահոլովակները մեկ շաբաթ անընդմեջ հաղթող են ճանաչվել “Երևան TV”-ի “Հեռուստառինգ” և “Մեր հիթերը” հաղորդումներում:
Սրանք, սակայն, ամենը չեն. ինձ համար արդեն յոթ երգ ունեմ գրված, որոնցից մեկն էլ` Արթուր Իսպիրյանի: Այնպես որ, բացի ամսագրի էջերից, եթերում հանդիպելու դեռ շատ առիթներ էլ կունենանք և հուսով եմ` կսիրես ինձ ու իմ երգերը ու քո սերն ինձ կքաջալերի էլ ավելի առաջ գնալու, ինչպես քաջալերեցին “Նոր ալիք” մրցույթի ժյուրիի ռուս անդամները, երբ 2009թ. առաջին անգամ մասնակցեցի այդ մրցույթին: Ի դեպ, թե' տեսահոլովակներս, թե' այս մրցույթի տեսանյութը կարող ես փնտրել YգuTube-ում:
Առայժմ, կհանդիպենք մյուս ամիս:

Comments: