fbyoutube

Ամառային վայելքներ Եվրոպայում

Ողջույն :) Նոր եմ վերադարձել եվրոպական հանգստից ու շտապեցի քեզ պատմել 

տպավորություններիս մասինորոնք այնքա՜ն վառ ենԱրտերկիր մեկնելը միշտ

 հետաքրքիր ու ուսուցողական է. այս տարի էլ ամառային արձակուրդներիս մեկնեցիեվրոպական շրջագայության 

(մայրիկիս ու ավագ քրոջս հետ)` աշխարհը նորովի ճանաչելու համար: Եղա ԲելգիայումՀոլանդիայումՖրանսիայում:

Շատ հետաքրքիր էր կրկին լինել Փարիզում: Այդ քաղաքի հետ կապված այնքան հետաքրքիր պատմություններ եմ լսելոր 

վառվում էի այնտեղ լինելու ցանկությունիցԻսկապես հրաշալի էր… այնքան եմ 

տպավորվելՓարիզում ամեն շենքամեն տուն շատճոխ ու բարդ 

զարդաքանդակներ ունի, իսկ փողոցների լուսամփոփները կախարդական գեղեցկություն ունենոր քաղաքով 

քայլելիս ինձ հեքիաթի գլխավոր հերոսուհի էի զգում :) Երկար ժամանակ հերթ 

կանգնելուց հետո վերջապես բարձրացանք Էֆելյան աշտարակըորտեղից երևում է 

Փարիզն իր ողջ գեղեցկությամբ: Իդեպայնտեղ էլ արկածներն ինձանից անմասն չմնացինվերելակը փչացել էր ու

 ստիպված էի Էֆելյան աշտարակի ամենաբարձրից ոտքով իջնել :) Այո, բա գիտեիք միայն Հայաստանում են վերելակները անսարք լինում:

Փարիզում տեսա նաև Հաղթանակի կամուրջն ու շատ եկեղեցիներորոնցից

 մեկի առաջ սպիտակ “արձան” կար… աչքով տվող արձան :), որն իր կողքով անցնող անցորդներին աչքով էր տալիս :) Երբ հասկացաոր իրականում կենդանի մարդ է, որոշեցի նրան հայերեն սովորեցնել.

 մի քանի րոպե անց ամբողջ Փարիզը լսում էր` “ԱՅՈ, ԳԱՈ” արտահայտությունը :)

Առանձին հաճույք էր լինել Լուվրի թանգարանում. այնտեղ ես ինձ իսկական ֆրանսիացի զգացի` մտովի տեղափոխվելով 16-17-րդ դարեր: Ամեն ինչ այնքան գեղեցիկ ու հետաքրքիր էր, որ կցանկանայի մի ամբողջ կյանք ապրել այնտեղ: Ինձ համար հատկապես տպավորիչ էր Ջոկոնդայի նկարը. տպավորություն էր, թե որ կողմից էլ նայես, նկարն աչքերով հետևում է քեզ: Առհասարակ, այնտեղ բոլոր նկարների մեջ կենդանություն կար:

Հանգստիս ընթացքում լողացի նաև Հյուսիսային ծովում, թեև եղանակն այնքան էլ բարենպաստ չէր, բայց դա ինձ չխանգարեց առանց վարանելու նետվել ծովը:) Բելգիայից ուղևորվեցի Հոլանդիա ու ինձ համար բացահայտեցի, որ իրար այդքան մոտ երկրները կարող են այդքան տարբեր լինել: Հոլանդիան շատ երիտասարդական երկիր է:

Մի բան էլ խոստովանեմ. շոփինգն իմ "հիվանդությունն է: Այս ընթացքում այնքան գնումներ եմ արել, որ նոր ու մեծ պահարնների կարիք ունեմ:)

Comments: