fbyoutube

Ծնունդն ընդունող բժիշկները. ում ընտրել կամ ում վրա հույս դնել, երբ ընտրության ժամանակ չկա

Հղիության 9 ամիսներն ուղեկցվում են ընտրությամբ եւ որոշումներով` ինչ վարժություններ անել, ինչ հագնել, որտեղ ծննդաբերել եւ ինչպես: Հղիությունն ու երեխայի ծնունդը կանանց համար մնում է որպես ամենահիշվող փորձառություն:
Ընտրության տարբերակներին քաջատեղյակ լինելով`դուք կարող եք հասնել այն ցանկալի փորձառությանը, որ երազում է ձեր ընտանիքը: Երկու կարեւոր որոշումներ` որտեղ ծննդաբերել եւ ինչպես ծննդաբերել: Այս երկու հարցադրումները հաճախ փոխկապակցված են, քանի որ շատ ծննդատներ ունեն իրենց հստակ նախապատվությունը: Շատ կանայք իրենց ընտրությունը կատարելիս կառաջնորդվեն առողջության պատմությամբ, անձնական նախապատվությամբ, ֆինանսական հնարավորությամբ եւ այլոց առաջարկով:
Մանկաբարձ-գինեկոլոգներ
Նրանք այն բժիշկներն են, ովքեր մասնագիտացած են հղիության կարգավորմամբ, ծննդի ընդունմամբ: Նրանք նաեւ հիմնավոր կրթություն են ստանում կանանց վերարտադրողական համակարգի ու վիրաբուժական խնամքի ոլորտում: Նրանք վարում են հղիությունը, տալիս ընթացիկ ցուցումներ, կարգավորում խնդիրները եւ պատրաստում ամենամեծ փորձությանը` ծննդաբերությանը:
Ընտանեկան բժիշկներ
Նրանք այն բժիշկներն են, ովքեր գլուխ են հանում թե մանկաբարձությունից, թե մանկաբուժությունից, թե վիրաբուժությունից եւ թե ներքին բժշկությունից: Իրենց փորձառության ընթացքում նրանք կարողանում են զբաղվել ընտանիքի բոլոր անդամների բուժօգնությամբ: Նրանք, սակայն, ռիսկի չեն դիմում` ծնունդն ընդունել տանը:
Մանկաբարձ-բուժքույրեր
Նրանց ոլորտն ընդգրկուն է: Որակավորված մանկաբարձ-բուժքույրերը կարողանում են ճկուն ու բազմակողմանի բուժօգնություն ցուցաբերել: Նրանք երբեմն համարձակվում են ծնունդ ընդունել անգամ տանը:

Comments: