fbyoutube

Ինչպես պլանավորել ապագա երեխայի սեռը (մաս 2-րդ)

 

Հատուկ դիետաներ

Ապագա ծնողներին կարող են օգնել հատուկ դիետաները, որին պետք է հետևեն թե հայրը, թե մայրը բեղմնավորումից առաջ երեք շաբաթվա ընթացքում:
Տղա բեղմնավորելու համար նպաստավոր է կալիումի և նատրիումի իոնների, իսկ աղջկա համար կալցիումի և մագնիումի իոնների գերակայությունը օրգանիզմում:
Աղջիկ բեղմնավորելուն նպաստող դիետա
Ընպելիքներ: Սուրճ, թեյ, շոկոլադ, կակաո (խորհուրդ չի տրվում կոնսերվացված մրգային հյութ, կոլա, գազավորված ըմպելիքներ):
Միս: Սահմանափակ քանակությամբ բոլոր տեսակներից (խորհուրդ չի տրվում օգտագործել երշիկեղեն և տապակած ուտեստներ):
Ձուկ: Թարմ ձուկ կամ նոր սառեցված (խորհուրդ չի տրվում ապխտած, չորացրած և աղի ձուկ, ձկան պահածո օգտագործել):
Ձու: Առանց սահմանափակումների:
Կաթնամթերք: Կաթ, կաթնաշոռ, թարմ թթվասեր (խորհուրդ չի տրվում օգտագործել պանիր` բոլոր տեսակները, և պաղպաղակ):
Հացաբուլկեղեն: Հացի և թխվածքների բոլոր տեսակներն առանց աղի և խմորիչի (խորհուրդ չի տրվում օգտագործել սովորական հաց, քաղցրաբլիթ, հրուշակեղեն):
Հատիկեղեն: Բրինձ, (խորհուրդ չի տրվում երգիպտացորեն օգտագործել):
Բանջարեղեն: Կարտոֆիլ սահմանափակ քանակությամբ, սմբուկ, ծնեբեկ, բազուկ, գազար, վարունգ, կանաչ լոբի, ոլոռ, պղպեղ,  սոխ, եփված պոմիդոր (խորհուրդ չի տրվում օգտագործել խրթխրթան կարտոֆիլ, պահածոյացված բանջարեղեն, սպանախ, կաղամբի բոլոր տեսակները, սունկ, դդմիկ, հում պոմիդոր, չորացրած բանջարեղեն, սպիտակ լոբի):
Մրգեր: Խնձոր, տանձ, ելակ, մալինա, անանաս, թուրինջ, լիմոն, ձմերուկ, մանգո (խորհուրդ չի տրվում օգտագործել սալոր, ծիրան, բալ, բանան, նարինջ, սեխ, հաղարջ):
Ընկուզեղեն: Նուշ, պնդուկ, արախիս` ոչ աղի, (խորհուրդ չի տրվում օգտագործել թզի և ծիրանի չիր, չամիչ, սալորաչիր, աղի չրեր):
Բացի այդ, շատ օգտակար են: Մեղրը, մուրաբաները, համեմունքները, հոտավետ բույսերը (խորհուրդ չի տրվում օգտագործել աղ, խմորիչ, սոդա, ձիթապտուղ, մարգարին, աղի յուղ, կետչուպ, պահածո):
Տղա բեղմնավորելուն նպաստող դիետա
Ըմպելիքներ: Թեյ, գարեջուր, գինի, սուրճ, մրգային հյութեր (խորհուրդ չի տրվում օգտագործել կաթ, կանթամթերից ըմպելիքներ, կալցիումով հանքայն ջրեր):
Միս: Բոլոր տեսակները, նաև երիշկեղենի բոլոր տեսակները:
Ձուկ: Բոլոր տեսակները (խորհուրդ չի տրվում օգտագործել ծովախեցգետին, ձկնկիթ):
Ձու: Միայն սպիտակուցը (խորհուրդ չի տրվում օգտագործել սոուսներում, թխվածքներում):
Կաթ և կաթնամթերք: Խորհուրդ չի տրվում:
Հացաբուլկեղեն: Թխվածքաբլիթ, բիսկվիթ, բրինձ (խորհուրդ չի տրվում հաց, բլինչիկ, վաֆլի, կաթով հրուշակեղեն):
Բանջարեղեն: Կարտոֆիլ, սունկ, չոր սպիտակ լոբի, չորացրած ոլոռ (խորհուրդ չի տրվում պղպեղ, կանաչ ոլոռ, հում կաղամբ, հազար, սամիթ):
Մրգեր: Բոլոր մրգերը, հատկապես բալ, բանան, ծիրան, նարինջ, դեղձ:
Չրեղեն: Սալորաչիր, ծիրանի չիր, սև շոկոլադ (խորհուրդ չի տրվում օգտագործել հունական ընկույզ, պնդուկ, նուշ, արախիս, կակաո, կաթնային շոկոլադ):
Հարկավոր է սնունդը որքան հնարավոր է աղի պատրաստել, պետք չէ վախենալ օգտագործել պահածոյացված մթերք և խմորիչ:
Նշված դիետաների պարագայում անպատասխան է մնում հարցը, թե պահանջված նյութերի դեֆիցիտը օրգանիզմում ինչիպիսի ազդեցություն կունենա պտղի վրա, եթե հանկած պլանավորված սեռի երեխա չբեղմնավորվի:

Comments: