fbyoutube

Ինչպե՞ս բեղմնավորել առողջ երեխա. Առողջ սննդակարգ ապագա մայրիկի համար

Մի շարք գործոններ կան, որ ազդում են ձեր երեխայի առողջության վրա:Այս գործոնների թվում են սոցիալական սովորույթները, ինչպես նաև մայրիկի և հայրիկի սննդակարգը: Այս բոլոր երեք գործոնները կարող են կառավարվել վաղ հղիության փուլում: Միայն առողջ սովորույթներն են նպաստում առողջ երեխա բեղմնավորելուն: Ստորև կներկայացնենք մի քանի կարևոր դրույթ, որոնց անպայման պետք է հետևեք առողջ երեխա բեղմնավորելու համար:

Սովորույթները

Հղիության վաղ փուլում անառողջ սոցիալական սովորույթները կործանարար են երեխայի առողջության համար: Ուստի պետք է փորձեք ազատվել դրանցից` առողջ երեխա բեղմնավորել«ու համար: Վնասակար սովորույթներն են ծխելը, խմելը, թմրամոլությունը: Այս բոլոր սովորույթները կարող են բացասաբար ազդել ձեր երեխայի առողջության վրա:

Պետք է անհրաժեշտ վիտամիններ ընդունեք առողջ երեխա բեղմնավորելու համար: Առավել շատ խորհուրդ է տրվում օգտագործել վիտամին C, D և պրենատալ (անհատական) վիտամիններ: Այս վիտամինները ոչ միայն ամրացնում են կնոջ առողջությունը, այլ նաև նպաստում են, որ առողջ երեխա բեղմնավորի:

Որոշ կանայք հաբեր են օգտագործում խոլեստերինը կամ արյան ճնշումը կարգավորելու համար: Նման դեղամիջոցները վտանգավոր են ձեր երեխայի առողջության համար: Ուստի բժշկի հետ պետք է խորհրդակցեք: Առանց բժշկի խորհրդի և դեղատոմսի որևէ դեղամիջոց խմել ցանկալի չէ:

Վնասակար սովորույթներից հրաժարվելուց հետո առողջ երեխա բեղմնավորելու հավանականությունը մեծանում է:  Հաջորդ քայլն է որոշել օվուլյացիայի փուլը:Կարող եք օգտագործել օվուլյացիոն օրացույց` պարզելու հղիանալու համար ճիշտ ժամանակահատվածը:

Առողջ սննդակարգ ապագա մայրիկի համար

Ի ծնե արատներից մի քանիսի հավանականությունը  կարելի է նվազեցնել, եթե հետևեք առողջ սննդացանկի և ընդունեք անհրաժեշտ  սննդարար նյութերը: Էական սննդարար նյութերի պակասն է անառողջ երեխա բեղմնավորելու հիմնական պատճառը: Այս նպատակով պետք է առողջ սննդացանկ կազմեք, որում կներառվեն օրգանիզմի համար ահնրաժեշտ բոլոր սննդարար նյութերը: Առողջ երեխա բեղմնավորելու համար ամենակարևոր տարրերից են ֆոլաթթուն, երկաթը, կալցիումը և վիտամինները: Ահա մի քանի կարևոր նկատառումներ, որոնց ցանկալի է, որ մայրիկները հետևեն հղիանալուց առաջ և հղիության վաղ փուլում:

Ֆոլաթթուն առողջ երեխա բեղմնավորելու կարևոր նախապայման է: Ֆոլաթթվով հարուստ է հատիկավոր լոբին, կանաչ ոլոռը, ծնեբեկը: Նվազագույն քանակը, որ օրական պետք է ընդունվի, 400 միկրոգրամ (4միլիգրամ) է:

B խմբի վիտամինները ևս  անհրաժեշտ են հղիության վաղ փուլի ընթացքում: B խմբի վիտամինների աղբյուր են թարմ մրգերը, բանջարեղենները և ձավարեղենը:

Կալցիումը հարկավոր է երեխայի առողջ ու ամուր ոսկորներ ունենալու համար: Կալցում է պարունակում  կաթը, պանիրը, կարագը և այլ կաթնամթերքներ:

Հղի կնոջ համար մյուս պահանջմունքը վիտամին C-ն է:  Այս վիտամինը պարունակվում է ցիտրուսային մրգերում, ինչպես, օրինակ, լիմոնը, նարինջը և այլն:

Երկաթը հարկավոր է ձեր հեմոգլոբինի մակարդակը պահպանելու համար: Երկաթի հիմնական աղբյուր են հատիկեղենը, բանջարեղենը և բրինձը:

Պլանավորեք բալանսավորված սննդակարգ, որը կպարունակի վերը նշված բոլոր անհրաժեշտ տարրերը:

Comments: