fbyoutube

Խաղեր երեխայի հիշողությունը զարգացնելու համար

 

Լսողական հիշողության զրգացման համար աշխատեք երեխայի համար որքան հնարավոր է, շատ հեքիաթ կարդալ, երգել կամ հանգավորված բանաստեղծություններ արտասանել: Երեխան շուտով դրանք կսովորի և կվերարտադրի: Սա նպաստում է լսողական հիշողության զարգացմանը:

Տեսողական հիշողության զարգացման համար կարելի է այսպիսի խաղ խաղալ. երեխայի առջև մի քանի տարբեր ձևերի առարկաներ դրեք: Թող ուշադիր նայի: Իսկ երբ կշրջվի, թաքցրեք իրերից մեկը կամ երկուսը: Թող երեխան գուշակի, թե որ առարկան չկա: Կարելի է նաև երեխային նկարներ տալ և առաջարկել դրանք  դասավորել ըստ պատկերված թեմատիկայի` բույսեր, կենդանիներ, կառույցներ, տրանսպորտ, մարդիկ և այլն:

Շարժողական հիշողության զարգացման համար երեխային առաջարկեք Ձեր հետևից կրկնել տարբեր շարժումներ, վարժություններ: Թվում է, թե հեշտ վարժություն է, սակայն միանգամից բոլոր շարժումները կրկնելը չի ստացվի: Մի քանի շաբաթ մարզանք, և երեխան արդեն կկարողանա գերազանց կատարել առաջադրանքը:

Զգայական հիշողությունը զարգացնելու համար երեխային ցույց տվեք տարբեր նյութերից պատրաստված առարկաներ: Երեխան պետք է շոշափի այդ առարկաները, իսկ հետո փորձի փակ աչքերով, միայն շոշափելով որոշել, թե որը որ առարկան է: Այսպես նա կսովորի հիշել զգացումները:

Comments: